Կալանավորվել է նախկին նախագահի դուստրը․ նրան մի քանի հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել
Ուզբեկստանի նախկին նախագահի դստերը՝ Գյուլնարա Քարիմովային, մի քանի քրեական հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել։ Ուզբեկստանի գլխ․ դատախազությունից հայտնել են, որ 45-ամյա Գուլնարայի խափանման միջոց է ընտրվել կալանքը։