Երեկ հայ ժողովրդի խայտառակության օրն էր․ Գեղամ Մանուկյան
Երեկ կայացավ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացուցիչները կողմերին կոչ արեցին հարգել մարդասիրական իրավունքները, և կոչ արվեց բեռները հասցնել Արցախ։ Այս նիստի շուրջ Armlur.am-ը խոսել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում տվեց ընդհանուր պատասխան և խուսափեց անդրադառնալ առանձին երկրների ելույթներին․
«Ես կսահմանափակվեմ մի արտահայտությամբ․ երեկ հայ ժողովրդի խայտառակության օրն էր, որովհետև մեր 30 տարվա սերումը, արժանապատվությունը, 30 տարվա Արցախի ինքնրոշման իրավունքի իրականացումը, անկախացումը երեկ ջուրն են լցրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ այս դավաճան իշխանությունների գործողությունների պատճառով։ Երեկ Հայաստանի և ողջ հայության աչքի առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական ներկայացուցիչները տողատակով ասացին մի բան՝ Հայաստանի դավաճան իշխանությունները ուրացել են Արցախը»։