JAN-e-JAN հայկական ֆոլկ նախագիծը ելույթ կունենա Մոսկվայի դիզայնի գործարանի տանիքին
JAN-e-JAN երաժշտական ֆոլկ նախագծի մասնակիցներ կոմպոզիտոր Կարեն Հարությունյանը և մեներգչուհի Նելլի Մարդոյանը Մոսկվայի և ազգերի մշակույթի հայկական թանգարանի հետ զրույցում պատմել են իրենց ստեղծագործական ուղու, ինչպես նաև տարբեր երկրների էթնո-երաժշտությունը համադրելու մասին:
JAN-e-JAN-ը Կարեն Հարությունյանի երաժշտական նախագիծն է: Նա շատերին ծանոթ է «Պիկասոյի զավակները» խմբից։ Խումբը կատարում է բանահյուսական երգերի սեփական գործիքավորումները, համադրում է հայկական, կովկասյան, մերձավորարևելյան և աֆրիկյան ռիթմերը այնպիսի ժանրերի հետ, ինչպիսիք են պրոգրեսիվ ռոքը և թրիփ-հոփը:
JAN-e-JAN խումբը օգոստոսի 17-ին՝ ժամը 19:00-ին, համերգով հանդես կգա Մոսկվայի դիզայնի գործարանի տանիքում: