«Ավետիսյան» դպրոցի համահիմնադիր Պամելա Ավետիսյանը 20 մլն դոլար է նվիրաբերել Հայաստանի Ամերիկյան համալսարանին
Alphanews.am-ը գրում է.
Հայաստանում գործող «Ավետիսյան» դպրոցի համահիմնադիր Պամելա Ավետիսյանը, որը ժամանակին ամուսնու՝ էդվարդ Ավետիսյանի հետ էր հիմնել դպրոցը, ի հիշատակ վերջինիս՝ Հայաստանի ամերիկյան համալսարանին 20 մլն դոլար է նվիրաբերել։
Այդ գումարը կուղղվի Հումանիտար և հասարակական գիտությունների ու արվեստի ֆակուլտետի նոր շենքերի կառուցմանը։
Նշենք, որ Էդվարդ Ավետիսյանն ավելի քան 20 տարի՝ որպես հոգաբարձու և բարերար, աջակցել է համալսարանին։