ՄԻԵԴ-ը Բաքվից տեղեկություն է ստացել ադրբեջանցիների կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Alphanews.am-ը գրում է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից առեւանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել հայկական կողմին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
«Մինչեւ օգոստոսի 17-ը ժամկետ ունենք առարկությունների եւ դիրքորոշում հայտնելու: Տեղեկությունները փոխանցվել են հարազատներին: Քրեական հոդվածը սահմանն ապօրինի հատելու մասով է»,- նշել է Սամվելյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:
Բեգլարյանը 2020-ի պատերազմի հետևանքով տեղահանվել էր Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:
Ավելին՝ այստեղ