Արգենտինայում ՀՀ դեսպանի համեստ միջոցները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով տարեսկզբին էր նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Մկրտումյանը հայտարարագրել է երկու բնակարան և 16 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ, իսկ տարեկան եկամուտները կազմել են ընդամենը 2 հազար 150 ԱՄՆ դոլար և ստացվել նախկին աշխատավայրի աշխատավարձից:
Դեսպանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2003–2013 թթ. եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար, 2012–2013 թթ.՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների վարչության Եվրաինտեգրման և միջխորհրդարանական հարաբերությունների բաժնի վարիչ։ Իսկ մինչ պաշտոնի բարձրացումը՝ 2013–2017 թթ. զբաղեցրել է Արգենտինայում Հայաստանի դեսպանության խորհրդականի, հյուպատոսի պաշտոնը։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում