Քաղաքային իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ գործունեությունն ու հանցավոր անտարբերությունը մարդկային կյանքեր ու ճակատագրեր արժեցավ
Օգոստոսի 14-ին Սուրմալուի ողբերգական պայթյունի տարելիցն է։
Աղետ, որը խլեց 16 մարդու կյանք, մեկ քաղաքացու այդպես էլ չհաջողվեց գտնել։
Քաղաքային իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ գործունեությունն ու հանցավոր անտարբերությունը մարդկային կյանքեր ու ճակատագրեր արժեցավ։ Բայց ամենակարևոր արձանագրումն այն է, որ մինչ օրս էլ Երևանում շարունակում են գործել անվտանգային նորմերի բազում խախտումներով հանրային տարածքներ և շենքեր՝ վտանգի տակ դնելով ու ստորադասելով քաղաքացիների, մեր երեխաների կյանքը։
Օգոստոսի 14-ը մեզ համար պետք է լինի հիշեցում և դաս, որ նման ողբերգությունները կանխարգելելը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։