Լավ լուր վարորդների համար
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից ArmLur.am-ին հավելյալ տեղեկացրել են, որ ստեղծված անհարմարությունը ժամանակավոր է.
«Քաղաքապետարանը և տեղի ունեցած փլուզմանը հարակից տարածքում բազմաբնակարան շենք կառուցող ընկերության՝ «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ընկերության հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել, որ մինչև այս տարվա վերջ «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ընկերությունը իր հաշվին վերանորոգելու է ճանապարհի այդ հատվածը՝ վերականգնելով երկրորդ շարք կամ «երկրորդ գիծ» կոչվածը, այսինքն վերականգնելու է ամբողջությամբ այդ փլուզված հատվածը, որպեսզի Ծիծեռնակաբերդի խճուղով երթևեկությունը այլևս չծանրաբեռնվի: Նրանք շերտ առ շերտ վերականգնելու են փլուզված հատվածը, հետագայում լուսավորության ցանցն ապահովելու նպատակով:
Սրան զուգահեռ՝ կառուցապատման վայր տանող ճանապարհ է լինելու, որպեսզի քաղաքացիները և բնակիչները կարողանան այդ հատվածով գնալ իրենց շենք:
Մինչև տարվա վերջ այս ժամանակավոր անհարմարությունները, որոնց պատճառը վերանորոգման աշխատանքներն են, անպայման կվերանան»: