«Օրա եղել առանց հաց ուտելու ենք քնել». հաշմանդամություն ունեցող երեխաների մայր
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Օրա եղել առանց հաց ուտելու ենք քնել». հաշմանդամություն ունեցող երեխաների մայրը՝ շրջափակված Ստեփանակերտից. Մի կնոջ պատմություն
Ռուզաննա Խաչատրյանը բնակվում է Ստեփանակերտում, 5 անչափահաս երեխաների հետ։ Երեխաներից երկուսը հաշմանդամություն ունեն, Ռուզաննան զբաղվում է նրանց խնամքով և աշխատել չի կարող։ Շրջափակման հետևանքով ստեղծված պարենային դեֆիցիտն ու մթերքների թանկ գները պատճառ են դարձել, որ ընտանիքը հաճախ սոված պառկի քնելու։