Լոս Անջելեսում հայերը փողոց են փակել և շարժվում են կոնգրեսական Ադամ Շիֆի բնակարան
Լոս Անջելեսի շրջանի Բըրբանք քաղաքում հայերը անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացնում: Նրանք փողոց են փակել եւ շարժվում են կոնգրեսական Ադամ Շիֆի բնակարան:
Ակցիայի մասնակիցները պահանջում են բացել Արցախի կյանքի ճանապարհը: Նրանք կոչ են անում կանգնեցնել ցեղասպանությունը:
Նշենք, որ արդեն 3 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին:
Արդեն 8 ամիս է՝ Ադրբեջանը ապօրինի կերպով փակել է Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող Լաչինի միջանցքը: Արցախը լիակատար շրջափակման մեջ է 2 ամիս: Շրջափակման հետեւանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի խորանում է, դեղորայքից մինչեւ սնունդ Արցախն այլեւս չի ստանում: