Ձերբակալություններ՝ Ստեփանակերտում ու Հադրութում
Ոստիկանության Էրեբունու բաժնի և ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության, Հադրութ քաղաքի շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 26-ին, ժամը 9.10-ին, Հադրութ քաղաքի Ա.Կասպարովի փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման է ենթարկվել 1950 թ. ծնված Ռազմիկ Մ.-ն, որը հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 182 հոդվածի (շորթումը) 1-ին մասի մեղադրանքներով: Ոստիկանության Էրեբունու բաժնի և ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 26-ին, ժամը 16.00-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Կառլոս Հ.-ն, որը հունիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 1-ին մասի մեղադրանքով: