Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը
Հասարակություն

Միջազգայի՞ն, թե՞ բազմազգ խաղաղապահներ. «Արարատյան ալյանսի» ինստիտուտիանդրադարձը՝ անցնող շաբաթվա իրադարձություններին

Արայիկ Հարությունյանի նստացույցը

Անցնող շաբաթվա ներհայաստանյան իրադարձությունները հիմնականում պայմանավորված էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հուլիսի 17-ի հեռուստաուղերձով, որտեղ նա հայտարարեց, որ միանում է Ստեփանակերտի հանրահավաքին և նստացուց է հայտարարում: Իհարկե, Արայիկ Հարությունյանն իր ուղերձում դիմել էր ամբողջ աշխարհին, բոլոր միջազգային կառույցներին՝ Արցախի տոտալ շրջափակումը մեղմելու և քիչ թե շատ «տանելի պայմաններ ապահովելու» ակնկալիքով, բայց ինչպես անմիջապես նկատվեց ընդդիմադիր քաղաքական և փորձագիտական շրջանակների կողմից, Արցախի ղեկավարի ուղերձում բացակայում էր ՀՀ վարաչպետը: Անկախ նրանից, թե Արայիկ Հարությունյանը որքանով է պատկերացնում Նիկոլ Փաշինյանի մեղավորության աստիճանը՝ Արցախի այսօրվա իրավիճակի համար, ուղերձում նրան անտեսելը միանշանակ չի ընդունվում: Կա՛մ Արցախի նախագահն ընդունում է, որ Նիկոլ Փաշինյանն իրենից կախված ամեն ինչ արել է և այլևս անելիք չունի, այսինքն համամիտ է պաշտոնական Երևանի վարած քաղաքականությանը, կա՛մ պետք է առանց սեթևեթանքների հայտարարի, որ այլևս ոչ մի հույս չի կապում Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի հետ ու ինքնուրույն գործողությունների է գնում: Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Արայիկ Հարությունյանը լուռ համաձայնվել է ՀՀ վարչապետի քաղաքական գծին, որը ենթադրում է գործողությունների հիմնական սլաքն ուղղել դեպի ռուս խաղաղապահները և հող նախապատրաստել Ադրբեջանի հետ ինչ-որ ինտեգրացիոն գործընթացների կամ Ստեփանակերտ-Բաքու «երկխոսության համար»: Եթե առաջին օրերին նման պնդումները որոշակի թերահավատություն էին ներշնչում, ապա շաբթվա վերջին իրադարձությունները եկան ավելի շատ հաստատելու, քան հերքելու այդ մտավախությունները:

Մասնավորապես, հուլիսի 20-ին Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որ նաև ԱՀ խորհրդարանի՝ իր մեծությամբ երկրորդ,քաղաքական ուժի ղեկավարն է, հայտարարեց, որ անհրաժեշտ է Ստեփանակերտ–Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ, դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ, ինչպես նաև ՄԱԿ-ում վերանայելԱդրբեջանի անդամակցությունն այն տարածքով, որով այդ երկիրն ընդունվել է ՄԱԿ: Սամվել Բաբայանն առաջարկում է նաև դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի,որպեսզի այն հանգուցալուծի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Հարկավոր է նշել, որ Սամվել Բաբայանն առաջին անգամը չէ, որ նույնաբովանդակ հայտարարություններ է անում՝ պաշտպանելով Ադրբեջանի հետ ինտեգրացիայի գաղափարը:

Ադրբեջանի հետ ««հավասարը՝ հավասարի» սկզբունքով» կողք-կողքի ապրելու թեզը հուլիսի 21-ին հնչեցրեց նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Իհարկե, նրա հայտարարության մեջ նշվում է, որ Արցախի այսօրվա վիճակը համակենտրոնացման ճամբար է հիշեցնում և Ադրբեջանը համեմատում է ֆաշիստական Գերմանիայի հետ, բայց, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների ղեկավարներին ուղղված այդ հայտարարությունից, բացի Ադրբեջանի հետ բարի դրացիական հարաբերությունների միակողմանի ցանկությունից այլ ուղերձ չի տպավորվում, որովհետև Արցախում հումանիտար աղետի, գոյութենաբանական խնդիրների մասին աշխարհը հենց հիմա և Արթուր Թովմասյանից չէ, որ գիտի:

Հատկանշական է, որ ՄԱԿ-ին դիմելու գաղափարը ոչ միայն Սամվել Բաբայանի և Արթուր Թովմասյանի անձնական նախաձեռնությունն է, այլև հուլիսի 21-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովնուղերձ հղեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրներին՝ Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Հատկանաշական է, որ նույն ուղերձում Արցախի խորհրդարանականները դիմում են նաև Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայիմիջոցով Արցախում տեղակայված  խաղաղապահ առաքելությունը միջազգային մանդատով օժտվի:  Թե՛ Սամվել Բաբայանի, թե՛ Արթուր Թովմասյանի հայտարարություններում, թե՛ ԱՀ ԱԺ կոլեկտիվ ուղերձում ՄԱԿ-ին դիմելու «կարմիր գիծն» ընդգծված է: Ընդհանրական է նաև միջազգային մանդատով օժտված խաղաղապահ առաքելության նպատակահարմարությանը: Սակայն այդ կապակցությամբ շատ նուրբ եզր է նշմարվում: Եթե Ռուս խաղաղապահները ՄԱԿ մանդատը չունեն, դա դեռ հիմք չի տալիս պնդել, որ այդ առաքելությունը միջազգային չէ: Ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի տակ ստորագրել են Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը, այդ հայտարարության և նրա դրույթների հետ առնվազն անհամաձայնություն չի հայտնել ոչ մի երկիր, ոչ մի միջազգային կազմակերպություն:

Ավելին, Արցախում ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական դիտորդական առաքելությունը, ինչպես նաև համատեղ ռուս-թուրքական մոնիթորինգային շտաբ է գործում: Այսինքն, ռուս խաղաղապահներն ինքնին միջազգային կարգավիճակ ունեն: Ըստ այդմ, եթե Արցախի խորհրդարանականները փորձում են նաև բազմազգ (ոչ թե միջազգային) խաղաղախապահներ ներգրավել, ապա դա կարող է ՌԴ-ի կողմից «համապատասխան» վերաբերմունք առաջացնել ՄԱԿ-ում: Ցանկության դեպքում որոշ քաղաքական շրջանակներ «միջազգայինի» և «բազմազգի» այս նուրբ եզրը կարող են շահարկել ռուս խաղաղապահների միջազգային լեգիտիմության տեսանկյունից, որն արդեն հստակ հակառուսական դեմարշ է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման, ռուս խաղաղապահների առաքելության ամբողջ ծավալով իրականացման վրա, ինչն էլ իր հերթին կարող է անդրադառնալ Արցախի ժողովրդի առանց այդ էլ դժվարին անվտանգային իրավիճակի վրա:

Հայաստան-Ադրբեջան բանակցությունները

Մինչ Հայաստանում և Արցախում հանրային իրադարձություններ են տեղի ունենում, զուգահեռնաև ընթանում են Հայաստան-Ադրբեջանբանակցությունները՝ «խաղաղությանպայմանագրի» շուրջ, որտեղ նույնպես ամեն ինչպարզ ու միանշանակ չէ:

Հուիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հերթականհանդիպումը՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ: Ինչպես Կառավարության հուլիսի20-ի նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ հանդիպումը «ցավոք Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց»։ Ըստամենայնի՝ Բրյուսելում Փաշինյանը կրկին պնդել է միջազգային մեխանիզմներիներգարավվածությամբ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը: Բայց Փաշինյանին այդպես էլ չի հաջողվում այդ երկխոսության համար միջազգային մեխանիզմներ ապահովել, որովհետև բոլոր ուժային կենտրոնները կաշկանդված են Պրահայում և դրանից հետո ՀՀ իշխանությունների հնչեցրած այն հայտարարություններով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով՝ ներառյալ ԼեռնայինՂարաբաղը: Այդ մասին Վիեննայում, Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ  մշտական խորհրդի հատուկ նիստին, բաց տեքստով հայտարարեց նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ կրկին շեշտադրում անելով «միջազգային մեխանիզմի» գաղափարի վրա:

Նույն օրը, երբ Բրյուսելում տեղի էր ունենում Փաշինյան-Ալիև հանդիպումը, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. «2022թ. հոկտեմբերին և 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո տեղիունեցած գագաթնաժողովների ժամանակ Հայատանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս: Մենք հարգանքով ենք վերաբերվում հայաստանյան ղեկավարության սուվերեն որոշմանը, սակայն դա արմատապես փոխում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ ստորագրած հայտարարության հիմնարար պայմանները, ինչպես նաև տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման դրույթները: Համարում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ գցել երրորդ երկրների վրա (խմբ. թարգմ)»: ՌԴԱԳՆ-ն նաև առաջարկել է, որ Հայաստանի և Ադրբեջանի մինչև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Կասկածից վեր է, որ սրա տակ ակնարվում է 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը, որովհետև ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի արտահերթ նիստում ՌԴմշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ի պատասխան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթի, հայտարարել է. «Մենք ելնում ենք նրանից, որ այս համաձայնագրի (հայ-ադրբեջանական պայմանագրի, խմբ.) անբաժանելի մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ կատարումը»: Լուլաշևիչը նաև ՌԴ անունիցպատրաստակամություն է հայտնել՝արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել Մոսկվայում: Ի դեպ, նույն օրը՝ հուլիսի20-ին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես հայտարարեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Մոսկվայում եռակողմ հանդիպում անցկացնելու շանսերը մեծ են։

«Արարատյան ալյանս» ինստիտուտ