Արցախում մարդիկ պետք է զգան, որ իրենք միայնակ չեն, այլ իրենց թիկունքում ունեն 10 միլիոն հայերի աջակցությունը. Ռուբեն Վարդանյան
«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Արցախում մարդիկ պետք է զգան, որ իրենք միայնակ չեն, այլ իրենց թիկունքում ունեն 10 միլիոն հայերի աջակցությունը: Արցախ-Հայաստան-Սփյուռք համախմբումը դժվար աշխատանք է պահանջում բոլոր կողմերից, բայց հավատացեք՝ առանց դրա մենք չենք կարող հաղթել Արցախի համար այս ծանր գոյամարտում: Այս ճանապարհը մենք միասին պիտի անցնենք:
Արցախում տիրող իրավիճակի ու Արցախի շուրջ հայությանը համախմբելու մասին է Ֆրանսիայում գործող @RadioArmenie ռադիոկայանին տված հարցազրույցը: