Քաղաքապետարանում նշանակված մարդիկ 2018-ին մտածել են՝ լույսի արագությամբ ուր փախնեն. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մենք ներկայացնում ենք Երևանի համալիր զարգացման ծրագիրը, որտեղ չեն լինելու զուտ իրավիճակային լուծումներ։
Ամեն ինչ համակարգային բնույթ է ունենալու, ինչպես օրինակ, տրանսպորտային խրոնիկ թվացող խնդրի լուծումն է։ Մենք դա տեսնում ենք նաև ճոպանուղու համալիր և մասշտաբային ցանցի ներդրմամբ:
Ճոպանուղու տրանսպորտային մոդելը այսօր ամենաժամանակակիցն է, անհամեմատ էժան է, որակյալ, արդյունավետ և անհամեմատ անվտանգ:
Այն չի բացառում իհարկե տրանսպորտային այլ միջոցների առկայությունը։ Ընդհակառակը, ճոպանուղու համակարգի ներդրումը, բեռնաթափելով մյուս տրանսպորտային համակարգերը, զարգացնելու և կատարելագործելու է նաև այլ տրանսպորտային համակարգերը՝ վերգետնյա և ստորգետյա տրանսպորտը: