Հարազատները ճանաչել են մարզպետի խորհրդականի դին. ինչ վիճակում է այն գտնվել
Armlur.am-ը գրում է.
Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ճանապարհին, Դալարիկ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանի դին`ամբողջովին երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, գլխի վրա էլ կար հսկայական քար և դին գտնվում էր կիսանեխած վիճակում, ինչն էլ հիմք է տալիս դատաբժշկին հայտնելու, որ նրան սպանել են օրեր առաջ:
Սիմոնյանին որոնում էին արդեն 2 օր:
ArmLur.am-ի հետ զրույցում Մանուկ Սիմոնյանի ազգականը` Սամվելը, հայտնեց, որ հարազատներն արդեն ճանաչել են դին. կատարվածը ցնցել է բոլորին:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում