Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում այսօր և հուլիսի 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Հուլիսի 6-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հուլիսի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-7-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։