Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Եղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը
Տնտեսություն

Պետության կողմից տրամադրվող անվճար դեղերի ցանկը թարմացվել և համալրվել է ևս 5 անվանում դեղերով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հաշմանդամություն ունեցող անձիք իրենց սպասարկող ամբուլատոր պոլիկլինիկաներից այսուհետև կստանան դեղեր՝ համապատասխան հիմնական դեղերի ցանկի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը՝ հավելելով, որ ներկայումս ՀՀ առողջապահության նախարարությունը գտնվում է լուրջ բարեփոխումների փուլում և դրանց համատեքստում բարեփոխումներ և փոփոխություններ են իրականացվել նաև դեղապահովման ոլորտում:

Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարի հրամանով՝ գործող հիմնական դեղերի ցանկը նույնպես համալրվել է նոր դեղերով: Այսինքն՝ այսուհետև հաշմանդամություն ունեցող անձը կարող է դիմել իրեն սպասարկող պոլիկլինիկա և ստանալ անվճար դեղեր: Ուզում եմ նշել, որ նախկինում այս խմբի անձիք դեղերը ստանում էին 50 տոկոս զեղչով։

Վերջինս մանրամասնեց՝ ծրագրից ընդհանուր առմամբ 2022 թվականին օգտվել է շուրջ 220 հազար շահառու, իսկ հաշմանդամություն ունեցող՝ դեղ ստացող անձանց թիվը կազմում է շուրջ 30 հազար մարդ: Ծրագրի իրականացման համար Կառավարությունից հատկացվել է շուրջ 400 միլիոն դրամ:

«Դեղորայքի ցանկը ՀՀ դեղերի հիմնական ցանկն է, որը թարմացվել և համալրվել է ևս 5 անվանում դեղերով և կազմում է 530 անվանում դեղ, և այդ ցանկի շրջանակներում իրականացվում է դեղապահովում: Այդ ցանկը պարբերաբար լրամշակվում է, և 310 անվանման փոխարեն մենք հիմա ունենք 530 անվանում: 310 եղել է մինչև 2018-19 թվականները: Այդ ցանկը կազմելիս հաշվի են առնվել և՛ նեղ բուժաշխատողների կարծիքները, և՛ պացիենտների խնդրանքները»,- ասաց Մարինե Հարությունյանը:

ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետը նկատեց՝ քաղցկեղով հիվանդների համար նախատեսված է երկու անվանում դեղ, որոնք կարող են տրամադրել պոլիկլինիկական ծառայությունները. «Քանի որ դրանց մեծամասնությունը ստացիոնար բուժում ստացող պացիենտների համար են նախատեսված, պոլիկլինիկական ծառայությունում դրանք չեն կարող տրամադրվել և չեն էլ տրամադրվում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ  2-ից 5 անվանում դեղեր կան, որ քաղցկեղով հիվանդները քիմիաթերապևտիկ կուրսն անցնելուց հետո կարող են ստանալ պոլիկլինիկայի միջոցով, որը տրվում է ամբողջությամբ անվճար։ 

Ըստ նրա՝ և՛ շաքարային դիաբետի, և՛ սիրտ-անոթային հիվանդությունների համար նախատեսված է լայն սպեկտոր ունեցող դեղերի ցանկ հիմնական դեղերի ցանկում, որոնք տրամադրվում են անվճար: