Արտյոմ Վարդանյանը՝ վարչապետի կողմից պաշտոնի առաջարկ ստանալու, Ռուսաստանի հայերի միության և ՌԴ –ում ՀՀ դեսպանատան հարաբերությունների մասին
Մոսկվայում և Մերձմոսկովյան մարզում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի լիիրավ ներկայացուցիչ, Պետդումայի Ազգային հարցերով հանձնաժողովի փորձագետ Արտյոմ Վարդանյանը լրագրող Նաիրա Բաղդասարյանի հետ հարցազրույցում հերքել է լուրերը, թե 2021 թվականին ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։
«Կոնկրետ վարչապետի հետ նման հարց չենք քննարկել»,– ընդգծել է նա։
Լրագրողի հարցին, թե տեսնում է իրեն այդ պաշտոնում, եթե լիներ նման առաջարկ՝ Վարդանյանը պատասխանել է․ «Ինձ տեսնում եմ միշտ այնտեղ, որտեղ ի վիճակի եմ կատարել այդ աշխատանքը լիարժեք, ես երբևէ հանձն չեն առնում մի աշխատանք, որն իմը չէ, որտեղ անելիք չունեմ, որտեղ ես դեռ նոր պիտի սովորեմ», – նշել է նա։
Արտյոմ Վարդանյանը նաև անդրադարձել է ՌԴ –ում ՀՀ դեսպանատան և Ռուսաստանի հայերի միության հարաբերությունների մասին․ «Որևէ առնչություն, որևէ շփում դեսպանատան հետ, ոչ թե մեր կողմից, այլ դեսպանատան, մենք չունենք»,– ասել է նա՝ հստակեցնելով, որ խոսքը վերջին ժամանակաշրջանի մասին է։
Մանրամասները՝ տեսանյութում։