Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՎարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՄարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինՆյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Երկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումՎայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարըՃիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»«Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՍպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. Թրամփ
Քաղաքականություն

Երեւանում «Հայաքվե» նախաձեռնության շրջանակում մեկնարկել է ստորագրահավաքը

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրության փոփոխության պահանջով՝ խիստ պատիժ նախատեսելով Արցախի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար։ Հայաստանի ԿԸՀ դրական պատասխանից հետո սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023թ. հունիսի 19-ից մինչեւ օգոստոսի 19-ը, ստորագրահավաքի կազմակերպման համար (50 000 ստորագրություն)։ Այնուհետեւ նրանք կդիմեն ԿԸՀ, որը պետք է հաստատի ստորագրությունների իսկությունը, ինչից հետո ներկայացվելու է Ազգային ժողովին։

Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է, որ Երեւանի քաղաքապետարանը փորձել է խանգարել գործընթացին։ «Իշխանությունը քաղաքում բռնազավթված է։ Օրենքի համաձայն, եթե չկա ընտրված քաղաքապետ, 2 ամսվա ընթացքում անցկացվում են ավագանու նոր ընտրություններ։ Այսինքն՝ ներկա կազմը չունի քաղաքը կառավարելու լիազորություններ։ Եվ դրա հետ մեկտեղ՝ նրանք իրենց օրենքից վեր են դասում»,- իրավիճակը ներկայացրել է Չալաբյանը։

Նա ավելացրել է, որ  ստորագրահավաքին խանգարելու համար նրանք երկուշաբթի հանցագործության մասին հայտարարություն են տվել։ «Ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն Երեւանի քաղաքապետարանին։ Նրանց սահմանադրական պարտավորությունն է տարածք տրամադրելը։ Հասկանալով, որ անգամ դատախազը իրենց չի փրկի, քաղաքապետարանում որոշել են չսրել իրավիճակը եւ ենթարկվել օրենքին։ Սակայն, հաշվի առնելով այն, որ ամբողջ գործընթացին հատկացվել է 60 օր, ստիպված ենք արձանագրել, որ 3 օր մեզանից խլել են, քանի որ գործընթացը պետք է սկսվեր ավելի վաղ։ Կարծում եմ, որ արդյունավետ աշխատելով կկարողանանք լրացնել գողացված օրերը։ Միեւնույն ժամանակ, ներկայացվել է դիմում ԿԸՀ՝ եւս 3 օրով գործընթացը երկարացնելու համար»,- նշել է Չալաբյանը։

Նրա խոսքով՝ մի քանի համայնքներ՝ Սպիտակ, Սիսիան, Դիլիջան, Ամասիա, հրաժարվել են տարածք հատկացնել։ «Նրանց նույնպես կարգի կհրավիրենք»,- խոստացել է Չալաբյանը։ Մարզերում ստորագրահավաքը կսկսվի վաղը, առաջինը հերթի մեջ են Գյումրին եւ Վանաձորը։ «Տեխնիկապես բավական աշխատատար գործընթաց է։ Այսօր սկսվել է ստորագրահավաքը Երեւանի բոլոր վարչական շրջաններում, բացի Արաբկիրից։ Յուրաքանչյուր ստորագրող ստանում է մասնակցության գրավոր հաստատում, որտեղ նշվում է նրա անունն ու կա կնիք։ Սա իրավական գործընթաց է, ոչ թե պարզապես ստորագրահավաք, որը, որպես կանոն, բարոյահոգեբանական նշանակություն ունի։ Ստորագրահավաքը տեղի է ունենում վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում, այլ ոչ թե մի ինչ-որ տեղ փողոցում։ Այն անցկացնում են հատուկ պատրաստված մարդիկ։ Այլ ստորագրահավաքները իրավական նշանակություն չունեն, սա իր տեսակի մեջ միակ իրավական գործընթացն է»,- ընդգծել է Ավետիք Չալաբյանը։