Ադրբեջանն ակնհայտ պատրաստվում է պատերազմի. քաղաքագետ
Araratnews.am-ը գրում է.
Araratnews.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը:
Պարոն Աբրահամյան, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է: Ի՞նչն է նման հայտարարության պատճառը:
Քանի դեռ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուց, քանի դեռ Ադրբեջանն ինտենսիվ զինվում է, նոր ենթակառուցվածքներով համալրում առանց այդ էլ ռազմականացված շփման գիծը, ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է:
Այն, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, ակնհայտ է, միեւնույն ժամանակ տարբեր փորձագետներ նշում են, որ հենց ինքը` Ադրբեջանը, չի ցանկանում պատերազմ: Հավանական համարո՞ւմ եք գործողությունների վերսկսումը:
Ես արդեն ներկայացրեցի այն գործոնների ոչ ամբողջական ցանկը, որոնք հնարավոր են դարձնում մարտական գործողությունների վերսկսումը: Ադրբեջանն ակնհայտ պատրաստվում է պատերազմի, իսկ թե դա ե՛րբ կլինի կամ ի՛նչ հետևանքներ կբերի, կախված է մի շարք իրողություններից:
Շարունակությունը` այստեղ