2 բան, որ երբեք չի ներում Սերժ Սարգսյանը
Հրապարակ / Պարզվում է՝ հազար ու մի մեղքերի մեջ թաթախված Սերժ Սարգսյանի համար «տաբու» մեղքեր էլ կան, որոնք չի ներում անգամ յուրայիններին։ «Նախագահը շատ բաներ կարող է ներել, բացի երկու բանից, երբ իրեն խաբում եւ գցում են գումարի հարցում, դրա համար լիքը երբեմնի մտերիմ մարդիկ մինչեւ օրս նստած են, չի ներում, եւ երկրորդ տանել չի կարողանում սեքս-սկանդալները, քանի դեռ դրանք չեն բացահայտվել, ոչինչ, բայց հենց մամուլը, հասարակությունը իմանում է, չի ներում, համարում է, որ դա մեր երկրին, հայու գենին սազական չէ։ Նման սկանդալների համար շատ պաշտոնյաներ վճարել են պաշտոնանկությամբ եւ երկար տարիներ պետական համակարգի դուռը մոռացել են»,-ահա այսպիսի ուշագրավ խոստովանություն լսեցինք նախագահի մտերիմ շրջապատից։