Դատարանը Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը չի տրամադրել․ Տիգրան Աթանեսյան
Դատարանը Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը չի տրամադրել:
Կողմերին տրամադրվել է որոշման քաղվածք:
«Որոշման քաղվածք» հասկացություն վերաբերելի օրենսդրության մեջ չկա:
Քրեակատարողական հիմնարկը Սահմանադրությամբ և օրենքներով լիազորված չէ անձին անազատության մեջ պահելու ինչ-որ քաղվածքի հիման վրա:
Բայց և դատարանը, և արդարադատության նախարարությունը «խորը թքած ունեն» օրենքի վրա և հենց հիմա ապօրինաբար ազատազրկել են Ա.Աշոտյանին: