Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՀայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՀայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՍա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով» Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները․ Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՀայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անուններըՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ 300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԼաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթիԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՄենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան ԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոԱյս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան Հայոց բանակի տոնի կապակցությամբ կազմակերպել էինք մեծ տոնական համերգ․ Ավետիք ՉալաբյանԳնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն Մարուքյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն ՄանվելյանՀՀ-ում ապարտեիդի քաղաքականություն է ձևավորվում․ Հովհաննես ԻշխանյանԸնտրություններից 5 ամիս առաջ բանակը կրճատում են՝ դարձնելով 1.5 տարի, 15 օր հետո կոչ են անում կանանց գնալ ծառայության. Նաիրի ՍարգսյանՀԷՑ-Ի գործով դատական նիստը. ուղիղՍամվել Կարապետյանի ծրագրերը մշտապես եղել են թիրախային, խնդիրներ լուծող ու զարգացում ապահովողԵվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին Արևային վահանակները ավելի երկարակյաց են դարձել նանոխողովակների միջոցով Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահումԱռողջության ապահովագրության պահումներն ու ծառայությունները անհամաչափ են բաշխված․ Մենուա ՍողոմոնյանՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորման կազմակերպած համերգը նվիրված Հայոց բանակի 34 ամյակինԱդրբեջանը հայ սպառողին տնտեսական էքսպանսիայի դեսպան է դարձնում․ Հրայր ԿամենդատյանՄեր բանակի և նրա հազարավոր նվիրյալների մեծարման և արժևորման մեջ մեր համեստ ներդրումը. Ավետիք ՉալաբյանՀայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ. Գագիկ Ծառուկյան
Աշխարհ

Շաքրո Մոլոդոյի գործով նոր անձը՝ Մոսկվայի ՆԳՆ աշխատակից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը ձերբակալել է մայրաքաղաքի ՆԳՆ ԳՎ աշխատակից Դենիս Բոգորոդեցկուն: Հետաքննությունը համարում է, որ նա միջնորդ է եղել Շաքրո Մոլոդոյի կողմից՝ իր օգնականին ազատելու համար կաշառք տալու գործում: Այդ մասին հայտնել է РИА Новости–ն:

«ԱԴԾ քննչի միջնորդությունը՝ Բոգորոդեցկու նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելը բավարարվել է»,– դատավորի խոսքերը մեջբերել է գործակալությունը:

Հետաքննության վարկածով, ՆԳՆ նախկին աշխատակիցը կաշառքի առաջարկը ներկայացրել է Քննչական կոմիտեի սեփական անվտանգության վարչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Լամոնովին, ով ներկայումս նույնպես կալանավորված է Շաքրոյի գործով: Լամոնովը համաձայնել է: Դատարանում Բոգորոդեցկին մեղքը չի ընդունել և հրաժարվել է ցուցմունք տալուց:

Քննիչը ձերբակալության մասին իր միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ Բոգորոդեցկին կասկածվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ, ընդ որում, «ունի օպերատիվ աշխատանքի փորձ և լայն կապեր» իրավապահ մարմինների ու «քրեական աշխարհի ներկայացուցիչների» հետ: «Դա նրան թույլ կտա ազատ արձակվելու դեպքում ոչնչացնել ապացույցները և ճնշում գործադրել վկաների վրա»,– պարզաբանել է քննիչը:

Իսկ կասկածյալի պաշտպանը պնդել է տնային կալանքը, քանի որ, ըստ փաստաբանի, Բոգորոդեցկին տառապում է ցրված սկրելոզով և մշտական բուժման կարիք ունի:

Սակայն դատարանը կալանքի որոշում է կայացրել՝ մինչև սեպտեմբերի 17–ը: Առայժմ Բոգորոդեցկուն պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել:

Շաքրո Մոլոդոյի գործով արդեն իսկ կալանքի տակ են գտնվում ՔԿ սեփական անվտանգության վարչության ղեկավար Միխայիլ Մաքսիմենկոն, նրա տեղակալ Ալեքսանդր Լամոնովը և ՔԿ մայրաքաղաքային ԳՎ պետի առաջին տեղակալ Դենիս Նիկանդրովը: Բոլոր երեքին հետաքննությունը մեղադրում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Ըստ հետաքննության, կասկածյալները խոստացել են պարգևի դիմաց օգնել մեկուսարանից ազատելու Քալաշովի մերձավորներին: Մեղադրյալներից ոչ մեկն իր մեղքը դեռ չի ընդունել:

Հունիսի կեսին «Росбалт»–ը հայտնել էր, որ ՔԿ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է Շաքրո Մոլոդոյից ստանային 5 մլն եվրոյի չափով կաշառք: Աղբյուրի պնդմամբ, նրանց խոսակցությունը գաղտնալսել են ԱԴԾ աշխատակիցները: Սակայն ձերբակալման պահին Շաքրոյի միջնորդը նրանց փոխանցել է միայն 500000 եվրո:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում