Անդրեյ Սիմոնյանի՝ 60 հազար դոլարը գերազանցող փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Անդրեյ Սիմոնյանը 61 հազար ԱՄՆ դոլարից ավելի գումար է պարտքով տվել՝ որպես փոխառություն հանձնել։ Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից։
Այսպես, Սիմոնյանը հայտարարագրել է 25 միլիոն 500 հազար դրամ և 8 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ։ Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 6–ի դրությամբ կազմել են 12 միլիոն դրամ և 3 հազար ԱՄՆ դոլար։ Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա ըստ հայտարարագրի՝ Սիմոնյանը եկամուտներ չի ունեցել։
Դրա փոխարեն, նորանշանակ պաշտոնյան հայտարարագրել է երկուական անշարժ ու շարժական գույք՝ բնակարան, ավտոտնակ ու «VOLKSWAGEN PASSAT 2.5» և «TOYOTA YARIS 1.3I» մակնիշի ավտոմեքենաներ։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում