7-օրյա ամառային հանգիստ երեխաների համար՝ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ
ԲՀԿ ՈւԽ նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հերթական անակնկալը Գագիկ Ծառուկյանի կողմից երեխաների օրվա կապակցությամբ:
Ինչպես անցած տարի, այս տարի ևս՝ կազմակերպվում է Ճամբար՝ գիշերակացով։
7-օրյա ամառային հանգիստը երեխաները կանցկացնեն Հանքավանում գտնվող լավագույն
ճամբարում։
Ծրագրին կարող են մասնակցել 6-10 տարեկան երեխաները, ովքեր Արցախից են ս շրջափակման պատճառով բնակվում են Հայաստանում ու Արցախ տեղափոխվել չեն կարողանում։
Ծրագրի շնորհիվ Գագիկ Ծառուկյանը կրկին ցույց է տալիս, որ կանգնած է Արցախի և արցախահայության կողքին:
Մենք պատրաստ ենք պարգևել ժպիտներ, այս անգամ տնից հեռու գտնվող փոքրիկներին:
Մասնակցելու համար խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ՝ գրելով անձնական նամակ կամ մեկնաբանություններում +
Նամակում ներառեք երեխայի անունը, ազգանունը, տարիքը, լուսանկարը եւ Ձեր հեռախոսահամարը։