Ազատի ջրամբարի ափին նշվեց Հանրապետության տոնը
Հանրապեգտության տոնի առթիվ Արարատի մարզի Արտաշատ համայնքում ' գեղատեսիլ Ազատի ջրամբարի ափին , նշվեց Հանրապետության տոնը ։Նախքան միջոցառման սկսվելը հնչեց ՀՀ օրհներգը , որին հաջորդեց Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանի խոսքը ։Հոգևոր հովիվը իր խոսքով օրհնություն բերեց ներկաներին ։
Տոնական օրվա առթիվ շնորհավորական խոսքեր հնչեցրեցին ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը և համայնքապետ Կառլեն Մկրտչյանը։
Միջոցառման ողջ ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, նազանի պարեր համայնքի շնորհալիների կատարմամբ , իսկ համերգի հատուկ հյուրն էր <<Նեմրա»։
Մարինկա Ալեքսանյան