ԱԽ քարտուղարն ու Գերմանիայի կանցլերի խորհրդականը քննարկել են նաև Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպման օրակարգին վերաբերող հարցեր
Մայիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ: Այս մասին հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։
«ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները:
Կողմերը քննարկել են Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպման օրակարգին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: