Հայաստանը չի ստորագրել Ուկրաինայի վնասի ռեգիստրի ստեղծման մասին ԵԽ համաձայնագիրը
Վեց երկրներ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Հունգարիան, Սերբիան և Թուրքիան, չեն ստորագրել Ուկրաինային հասցված վնասների ռեգիստր ստեղծելու մասին Եվրախորհրդի համաձայնագիրը, հայտարարել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Իրինա Մուդրայան։
Հռչակագիրն ստորագրած պետությունների թվում են Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան և Էստոնիան։ Եվս երեք երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալու ռեգիստրին և անցնում են դրա համար անհրաժեշտ «ներքին ընթացակարգերը»․ դրանք են Անդորրան, Բուլղարիան, Շվեյցարիան, հավելել է փոխնախարարը։