Մասկը բարդ տարի է կանխատեսել համաշխարհային տնտեսության համար
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, որին պատկանում են Tesla և SpaceX ընկերությունները, ինչպես նաև Twitter սոցիալական ցանցը, կարծում է, որ համաշխարհային տնտեսությանը սպասվում է դժվար տարի և շատ ընկերությունների սնանկացում։
Այս մասին գործարարը հայտարարել է երեքշաբթի Tesla-ի բաժնետերերի ժողովում։
«Առջևում դժվար 12 ամիս է սպասվում, և Tesla-ն պաշտպանված չէ համաշխարհային տնտեսական միջավայրից»,- Մասկի խոսքը մեջբերում է MarketWatch-ը։
Այնուհանդերձ, միլիարդատերը կարծում է, որ մեկ տարուց մակրոտնտեսական իրավիճակը «շրջադարձ է կապրի», և «Tesla-ի երկարաժամկետ ներդրողների մոտ ամեն ինչ լավ կլինի»։