Ապագա երկրաբանն ու հանքափորը այսօր պետք է պատկերացնեն այն միջավայրը, որտեղ աշխատելու են վաղը. ԶՊՄԿ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հավատարիմ մնալով հրապարակային և թափանցիկ գործելաոճի սկզբունքին, հակված է, որ առավել ևս ազդակիր համայնքների երիտասարդությունը պատկերացում ունենա ինչ է հանքարդյունաբերությունը, որքանով է այն կարևոր հատկապես մեր երկրի տնտեսության համար:
Ապագա երկրաբանն ու հանքափորը այսօր պետք է պատկերացնեն այն միջավայրը, որտեղ աշխատելու են վաղը:
Հյուրընկալել էինք Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի ավարտական դասարանների աշակերտներին: Տեղում մասնագետները պատասխանում էին դպրոցականների հարցերին, առավել ևս ապագան հենց հանքարդյունաբերությունում պատկերացնող շրջանավարտների համար այցը ճանաչողական առումով լավ հնարավորություն դարձավ: