Ուղեղի վիրահատության ժամանակ հնդիկ տղամարդը զարմացրեց...
Նյարդաբանական խանգարում ունեցող 32-ամյա հնդիկն ուղեղի վիրահատության ժամանակ կիթառ է նվագել։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Երաժիշտը, ով նյարդային խանգարման պատճառով չէր կարողանում լիարժեքորեն օգտագործել մատները, նվագել է 7 ժամանոց վիրահատության ժամանակ: Նա միտումնավոր է այդ քայլին գնացել, որպեսզի բժիշկները տեսնեն, թե ուղեղի որ մասն է սահմանափակում մատների շարժումները։
Մասնագետներն այրել են ուղեղի այն հատվածները, որոնք խոչընդոտել են մկանների լիարժեք աշխատանքին։