Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»
uncategorized

Մաքրություն պարտադրող օրենքը հավասար կգործի՞ բոլորի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքները, զբոսաշրջային վայրերը, մայրուղիները, փողոցները, բակերը, մուտքերը մաքուր պահելը թեև բոլորիս պարտականությունն է, բայց ոչ բոլորն են պարտաճանաչ կերպով հետևում, որ իրենց փնթիության պատճառով մեր քաղաքները, զբոսաշրջային վայրերը, մայրուղիները, փողոցները, բակերը, շենքերի մուտքերը աղբանոցի չվերածվեն:

Շատ հաճախ անգամ մայրն իր երեխային չի կարողանում հասկացնել, որ փողոցում, գետնին թքել չի՛ կարելի, կերած պաղպաղակի թուղթը գետնին նետել չի՛ կարելի: Եվ քանի որ բոլորը և՛ թքում են, և՛ ուտում, և գետնին թափում, ուստի ծնողի պահանջը երեխաների համար հասկանալի չի դառնում, թե ինչու ուրիշներին կարելի է, իսկ իրեն՝ ոչ:

Այսպիսի պայմաններում ապրելով երկիրը աղբանոցի վերածելուց հետո, հիմա էլ եկել է աղբը հավաքելու ժամանակը: Բայց ամենազավեշտալին այն է, որ ընդամենը մեկ հորդոր էր հարկավոր հիշելու, որ երկիրը համատարած աղբանոցի է վերածվել և պետք է անհապաղ երկիրը փրկել այդ աղտից:

Այս պահին դժվար է կոնկրետ ասել, թե մամուլի քանի հրապարակում է եղել Նուբարաշենի, Սովետաշենի աղբանոցների անմխիթար վիճակի մասին: Քանի–քանի անգամ է Սևանա լճի տարածքից, Հրազդանի կիրճից և այլ վայրերից աղբը մաքրվել, բայց նախաձեռնություններն ինչքան էլ որ ցուցադրական բնույթ են կրել, այնուամենայնիվ չեն օգնել, որ այդ արատավոր երևույթը մեր առօրյայից վերանա:

Եվ ընդամենը, երբ վարչապետը հանձնարարեց տուգանք սահմանել աղբը թափելու համար, նախարարները սկսեցին տեղից շարժվել: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ լրագրողներին բարի լուր ավետեց, թե՝ օրենքը գրել են ու արդեն փոխանցել ՀՀ արդարադատության նախարարությանը։

«Այն բավականին կոշտ վարչական պատիժներ է սահմանում մեքենայից աղբ նետելու, մեքենայից ծխախոտի մնացորդ նետելու համար նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ, խոշոր ձեռնարկությունների համար այն հասնում է մինչև 200–300 հազար դրամի չափի»,– վերջին կառավարության նիստից հետո ասաց Դ. Լոքյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ մեզ մոտ քաղաքը, երկիրը մաքուր պահելու մշակույթ չկա:

Ստացվում է, որ թեև փորձ է կատարվում «Մաքուր Հայաստան» ծրագիր իրականացնել, սակայն այս գլխից այդ ծրագրի ճակատագիրը գիտեն: Այսինքն, դժվար այն հաջողություն ունենա, քանի որ մենք ինչ–որ բան մաքուր պահելու մշակույթ նախկինում չենք ձևավորել:

Հիմա հարց է ծագում, թե աղբը պատշաճ թափելու հարցի շուրջ մշակույթ չձևավորած քաղաքացիներն ինչպես իրենց կդրսևորեն, երբ ուժի մեջ մտնի տուգանքի կամ այսպես ասած մահակի ինստիտուտը: Հիմա էլ նույն աղբը այս ու այն տեղ շաղ տվողները սկսելու են իրենց աղբից ազատվելու համար այն ուրիշի դռանը լցնել ու շառը նրանց վրա գցել: Բայց պարզվում է, որ սրա մասին է մտածել կառավարությունը և նախատեսում է հաջորդ տարի 10 հազար աղբաման գնել ու ողջ երկրով շարել: Բայց աղբամանի տարողությունը անսահմանափակ չէ, այսինքն, այն դնելուց հետո, կարճ ժամանակ անց արագ կլցվի ու եթե չդատարկվի, նորից նույն պատկերը կստացվի:

Մնում է հույսը դնել քարոզչություն իրականացնելու վրա: Այս մասով հոլովակներ են պատրաստվելու, որոնց համար պետական միջոցներից ծախսեր չեն արվելու, այլ ընդամենը փորձելու են խնդրի լուծման համար բարոյահոգեբանական իրավիճակը փոխել: Բայց այդպես էլ հարց է մնում, թե ինչպես է ապացուցվելու, որ տվյալ աղբը տվյալ անձն է թափել և դրա համար պետք է ասենք՝ 16000 դրամով տուգանվի:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում