Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանԱրտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ Պետրոսյան
Հասարակություն

Հայաստանում ընդամենը մեկ-երկու խոշոր աշխատող հանք կա, և մի քանի՝ փոքր, ու նոր ներդրումների տեղ և պակաս կա․ Արմեն Ստեփանյան

Ավելի քան մեկ տարի առաջ փոխվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ սեփականատիրական եւ տնօրինական կազմը։ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն նշանակվեց Արմեն Ստեփանյանը։

Banks.am-ը Արմեն Ստեփանյանի հետ զրուցել է ԶՊՄԿ տեղափոխվելու որոշման, մինչ այդ կատարած աշխատանքի, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում բնապահպանական կառավարման եւ հանքարդյունաբերության ոլորտի հեռանկարների մասին:

- Պարոն Ստեփանյան, ոլորտին հետեւող մարդիկ ձեզ ճանաչում են դեռեւս «Լիդիան Արմենիա» ընկերությունից՝ Ամուլսարի ծրագրում աշխատանքից։ Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք ԶՊՄԿ-ում աշխատանքի:

- «Լիդիան Արմենիա»-ում աշխատել եմ ավելի քան 13 տարի, բայց այնտեղից անմիջապես չեմ տեղափոխվել ԶՊՄԿ: Մոտ մեկ տարի աշխատել եմ Ռուսաստանի ամենամեծ հանքարդյունաբերող ընկերություններից մեկում՝ «Պետրոպավլովսկ» ԲԲԸ-ում՝ որպես շրջակա միջավայրի կառավարման գծով տնօրեն: Այն արդյունաբերական հսկա է, շուրջ 10 հազար աշխատակցով: Այդ ընթացքում էր, որ լուրջ փոփոխություններ եղան Զանգեզուրի կոմբինատում, նոր ղեկավար կազմ եկավ՝ նոր մարտահրավերներով, նոր նշաձողերով: ԶՊՄԿ-ում աշխատելու հրավեր ստացա եւ որոշ ժամանակ անց նորից վերադարձա Հայաստան: Այդ որոշմանս վրա շատ լուրջ ազդեցություն ունեցավ նաեւ տղաս. նա անընդհատ խոսում էր Հայաստան վերադառնալու մասին:

- Լիդիանում աշխատելու տարիներին ասում էիք, որ Ամուլսարն առաջին ու գոնե այն ժամանակ միակ միջազգային չափանիշներին համապատասխանող հանքարդյունաբերական ծրագիրն է լինելու, փաստորեն ԶՊՄԿ-ն, ձեր կարծիքով, նման հանք չէր։ Ուրեմն ինչո՞ւ որոշեցիք գնալ կոմբինատ:

- Ես մինչեւ հիմա մնում եմ այն տեսակետին, որ Ամուլսարի ծրագիրը Հայաստանում միակն է, որն ամբողջությամբ նախագծվել եւ շինարարությունն իրականացվել է տեղական եւ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Բայց կայուն զարգացումը այն ոլորտն է, որտեղ կարելի է սկսել ցանկացած կետից եւ ցանկացած ընկերություն կարող է դառնալ առաջատար։

Ամուլսարի դեպքում, չնայած բազմաթիվ մարտահրավերներին, ամեն ինչ ի սկզբանե կար, քանի որ նոր, ինչպես ընդունված է ասել «գրինֆիլդ» ծրագիր էր՝ ճիշտ նախագիծ, ճիշտ ազդեցության գնահատում, նախօրոք անցկացրած դասընթացներ, այսինքն՝ ի սկզբանե կային թե՛ առավելությունը եւ թե՛ հնարավորությունը, որպեսզի հնարավոր լիներ լավ արդյունք գրանցել:
Գործող ընկերությունում այդ մարտահրավերներն ավելի բարդ են, եւ հենց դա է ինձ գրավել:

- Խոսենք ԶՊՄԿ-ում բնապահպանական կառավարման մասին: Ի՞նչ է հիմա փոխվում:

- Ընդհանուր առմամբ կոմբինատում շատ բան է փոխվել: Մոտեցումներն են փոխվել, առաջնահերթությունների շարքում հայտնվել են բնապահպանական հարցերի համակարգային լուծումը: Սա նաեւ ենթադրում է ավելի երկարաժամկետ, բայց ավելի վստահ, ավելի սոլիդ լուծումներ բնապահպանական խնդիրներին:

Արմեն Ստեփանյանը Լուսանկարը՝ ԶՊՄԿ

Արմեն Ստեփանյանը
 
Լուսանկարը՝ ԶՊՄԿ
 



Առաջնահերթություններ տալ չեմ ցանկանա, որովհետեւ խնդիրներն այնպիսին են, որ բոլորն էլ հավասար առաջնահերթություններ ունեն, մենք դրանք լուծում ենք զուգահեռ: Եվ վստահ կարող եմ ասել՝ բոլոր խնդիրներն էլ լուծելի են, չլուծվող խնդիր չկա, սակայն անհրաժեշտ է զինվել համբերությամբ:

- Որպես պրոֆեսիոնալ բնապահպան՝ կրթությամբ եւ գիտական կոչումներով, ինչը ձեզ հետաքրքրեց հանքարդյունաբերությունում, որ որոշեցիք աշխատել հենց այստեղ:

- Շատ բան հրապուրեց եւ հետաքրքրեց: Առաջին հերթին՝ ծավալները: Տարիների ընթացքում եկավ նաեւ այն գիտակցումը, որ այն ինչ կարող ես որպես բնապահպան անել հանքարդյունաբերության մեջ, հաշված ոլորտներում կարող ես անել: Եվ ուստի, եթե որպես մասնագետ ուզում ես ամբողջ կյանքդ ինքնամոտիվացված աշխատել, ուրեմն հանքարդյունաբերությունում պիտի լինես, որովհետեւ աշխատանքը, կատարելագործման եւ սովորելու հնարավորությունը անսպառ են:

- Իսկ ընդհանուր ոլորտի աշխատանքում  ի՞նչն է առավել շատ ձեզ անհանգստացնում։

- Աշխատանքային անվտանգությունը: Սա, հավատացեք, ավելի լուրջ խնդիր է, քան հաճախ մտացածին բնապահպանական վտանգները։ Եթե այդ մշակույթը չմտնի մարդու վարքագծի մեջ, ապա դա ստեղծում է առողջության ու անվտանգության համար լուրջ խնդիրներ: Միջազգային այսպիսի վիճակագրություն կա՝ 300 հազար գրանցված «ոչ անվտանգ պահվածքը» եւ «իրավիճակը» հանգեցնում է մեկ մահվան: Եթե պարզ կենցաղային օրինակով ներկայացնեմ, թե որն է համարվում ոչ անվտանգ իրավիճակ եւ պահվածք, ապա, եթե շենքի տանիքից սառույց է կախված, այն արդեն ոչ անվտանգ իրավիճակ է, իսկ եթե մարդը կանգնի դրա տակ՝ ոչ անվտանգ պահվածք է: Այսինքն՝ եթե այդ երկուսը միասին գրանցում են 300 հազար, դա բերում է 1 մահվան: Մարդիկ Հայաստանում թերագնահատում են անվտանգության կանոնների պահպանության կարեւորությունը։ Սկսած սաղավարտ կրելուց՝ մինչեւ անվտանգ երթեւեկելը։

Մենք՝ որպես ղեկավարություն, ջանք չենք խնայում ամենատարբեր մեթոդների օգտագործման եւ ընտրության մեջ՝ դասընթացներից սկսած, պատժամիջոցներով վերջացրած, որ աշխատանքային անվտանգության կանոնների պահպանումը դառնան առաջնային աշխատակիցների համար:
Մյուս կողմից, իհարկե, եթե հանքարդյունաբերության ոլորտը համեմատենք, օրինակ, այսօր Երեւանում ընթացող շինարարության հետ, ապա հանքարդյունաբերությունն այդ առումով շատ ավելի պատրաստված է։ Շինարարության մեջ, ցավոք շատ չեն այն կազմակերպությունները, որոնք պահում են այդ կանոնները։

- Վերջերս կոմբինատը հաղորդագրություն տարածեց արտադրական վթարի մասին։ Շատ քիչ են նման դեպքերը, երբ հայաստանյան որեւէ գործող հանք ու կամ հենց ԶՊՄԿ-ն պաշտոնապես հայտարարեր դրա մասին։ Ինչն է՞ փոխվել, թե՞ վթարի բնույթն էր տարբեր։

- Ամենեւին վթարի բնույթը չէր,  նման վթարներ նախկինում նույնպես եղել են։ Սա մոտեցման փոփոխություն է, թափանցիկության մոտեցման որդեգրումն է, որը բացի ամեն ինչից կանխում է ասեկոսեները եւ տարածվող կեղծ ահազանգերը։ Բազմիցս ասվել է, որ կոմբինատում բնապահպանական միջադեպերի լիարժեք կանխարգելումը, անշուշտ երկար երկար աշխատանք է պահանջելու։ Յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվում է, կազմվում է ուղղիչ գործողությունների ցանկ, որոնք հիմնականում միտված են նրան, որ ցանկացած խնդրի դեպքում փորձենք բացառել վթարի կրկնությունը ապագայում, իսկ եթե դեպքը տեղի է ունեցել, արագ արձագանքվի, կանխվեն լուրջ հետեւանքները։

- Եթե խոսենք ընդհանուր հանքարդյունաբերությունից, աշխարհում այն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում։ Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան այս առումով։

- Հանքերի քանակը եւ ծավալներն աշխարհում ավելանում են: Այդ միտումը կա եւ անխուսափելի է: Այն մարտահրավերները, որոնք այսօր ունի աշխարհը եւ այն պարտավորությունները, որոնք ստանձնել են պետությունները, մի բանի մասին է խոսում, որ հանքավայրերն անընդհատ ավելանալու են, քանի որ, օրինակ, վերականգնվող էներգիայի համար շատ մետաղներ են անհրաժեշտ: Այն տնտեսական մոդելը, որը որդեգրել է աշխարհը՝ առանց հանքավայրերի անհնարին է պատկերացնել:

Իմ խորին համոզմամբ պետք են հանքավայրեր թե՛ աշխարհին, թե՛ Հայասատնին: Սա ոչ միայն դրամական հոսքերի, ներդրումների համար եմ ասում, այլեւ չափանիշի, կորպորատիվ մշակույթի ներդրման համար, քանի որ հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որը բազմաթիվ եւ շատ ծանր մարտահրավերներ ունի, որոնց լուծման ձեւերն արդեն գտել են, իսկ դրանց պակասն այսօր Հայաստանում զգացվում է:

Պատասխանատու, որակյալ հանքարդյունաբերական ներդրումների դեպքում հնարավոր է պահպանել շրջական միջավայրը՝ ՀՀ նորմերին եւ միջազգային լավագույն փորձին եւ չափանիշներին համապատասխան: Հանքարդյունաբերության մասով այնտեղ, որտեղ մենք ենք գտնվում այսօր, շատ մեծ աշխատանք կա տանելու: Սա գիտակցելով ստեղծում ենք լուրջ դրամական հոսքեր, լուրջ գիտական եւ փորձնական կարողություններ մեր մասնագիտական դաշտում: Վստահ եմ՝ սրա առկայության պայմաններում այսօր հնարավոր է շահագործել հանքավայրերն այնպես, որ շրջակա միջավայրին հասցված վնասը լինի կառավարելի:

Արմեն Ստեփանյանը Լուսանկարը՝ ԶՊՄԿ

Արմեն Ստեփանյանը
 
Լուսանկարը՝ ԶՊՄԿ
 



Այսօր այսպիսի կարծրատիպ կա հասարակության մեջ, թե ամբողջ Հայաստանը հանքեր են եւ եթե դրանք ավելանան, ապոկալիպտիկ տեսարան կլինի: Սա սխալ տպավորություն է, որը ներկայացնում են հանքարդյունաբերության ընդդիմադիրները: Հայաստանում ընդամենը մեկ-երկու խոշոր աշխատող հանք կա, եւ մի քանի՝ փոքր, ու նոր ներդրումների տեղ եւ պակաս կա։

- Վերջերս հայկական հանքարդյունաբերության մասին ավելի շատ են խոսում Ադրբեջանում։ Այնտեղ հաճախ օգտագործում են հայ բնապահպանների հայտարարությունները խնդիրների մասին: Սրա արդյունքում, հասկանալի է, որ Հայաստանում բնապահպանական շարժումը տուժում է, քանի որ ստացվում է, որ եթե խնդիրներից ես խոսում՝ օգնում ես թշնամուն: Ո՞րն է լուծումը։  

Շարունակությունը՝  սկզբնաղբյուրում