Կարեն Դեմիրճյանը պետական գործչի վառ օրինակ էր. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայրենանվեր, խոհեմ ու ծանրակշիռ պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի 91-ամյակն է լրանում։ Կարեն Դեմիրճյանը միշտ վայելել է հայ ժողովրդի սերն ու հարգանքը, որովհետև նվիրված էր ժողովրդին, նվիրված էր իր երկրին ու քաղաքին։
Նրա կառավարման տարիներին երկրի տնտեսությունը մեծ առաջընթաց է ունեցել․ բոլոր բնագավառներն են զգալի զարգացում ապրել, ամենանշանակալի կառույցները նրա օրոք են նախաձեռնվել ու կառուցվել։
Մեզ համար Կարեն Դեմիրճյանը պետական գործչի վառ օրինակ էր, օրինակ է նաև հիմա՝ այսօր, երբ օրինակների կարիքն այդքան մեծ է։ Նա շատ լավ գիտեր հայ մարդու, երևանցու հոգսերն ու կարիքները, բայց և գիտեր, թե ինչպես գտնել լուծումներ և արդյունավետ որոշումներ կայացնել։
Շատ դեպքերում հակադրվելով, մարտահրավերներ ու սահմանափակումներ հաղթահարելով՝ նա պայքարել է հայկականության պահպանման ու ամրապնդման համար, նա միշտ պաշտպանել է իր երկրի շահերը։
Կարեն Դեմիրճյանն ընդմիշտ հիշվելու է որպես իր երկիրը սիրող, այն հզորացնող ու շենացնող գործիչ, որպես նվիրյալ հայ։