Մեր հասարակությունն իրեն չի խզում Արցախյան խնդրից, ինքնախաբեություն է այլ կերպ դա ներկայացնելը. Մեսրոպ Առաքելյան
Մեր հասարակությունն իրեն չի խզում Արցախյան խնդրից, ինքնախաբեություն է այլ կերպ դա ներկայացնելը, և յուրաքանչյուր հայ Արցախը համարում է իր մի մասը, այն մեր հայրենիքի, մեզ ուժ տվող մի մասնիկն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Յուրաքանչյուրն ունի իր հույզերը, իր մտքերն Արցախի նկատմամբ, մի քանիսը հենց իրենց աշխատանքներում են արտահայտել դա։ Եվ համոզված ենք, որ նոր սերունդը և ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլ նաև աշխարհում բնակվող ամեն հայ ունի իր ուրույն վերաբերմունքը և իր ուրույն պատասխանատվության բաժինն Արցախի նկատմամբ»,-նշեց Առաքելյանը։
Նրա խոսքով՝ անկախ այն խնդիրներից, որ այսօր Արցախի շուրջ կա, հասարակությունը դեռ կցուցադրի իր հավաքական ուժը, և հայ ժողովուրդը կհաղթահարի այս դժվարությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։