Դավիթ Հարությունյանը 32 հազար դոլարը գերազանցող մետաղադրամների ու գեղանկարների հավաքածուներ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մայիսի 25–ին արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նորանշանակ նախարարն ունի 9 միավոր անշարժ գույք, որից վեց հատ բնակարան և մեկական առանձնատուն, հողամաս ու ամառանոց: Հարությունյանը ավտոմեքենա չի հայտարարագրել, փոխարենը հայտարարագրել է մետաղադրամների և գեղանկարների թանկարժեք հավաքածուներ, որոնցից յուրաքանչյուրը գերազանցում է 8 միլիոն դրամը:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն 500 հազար դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 4 միլիոն 806 հազար դրամ, և ստացվել նախկին աշխատավայրից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում