Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանՆիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանBALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարների«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՊшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը
Հասարակություն

Արդեն հաջորդ տարի Հայաստանի ՀՆԱ–ում էական կշիռ ունեցող ոլորտում ակնկալվում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն էական ազդեցություն կունենա

2023թ․-ի հունվարի վիճակագրական տվյալները փաստում են, որ հանքարդյունաբերության ոլորտում արտադրանքի անկում է արձանագրվել պղնձի, ցինկի, մոլիբդենի խտանյութերի արտադրությունները նվազել են։  2023թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 21,651.3 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 22.2%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 2.7%-ով և կազմել 954.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 8.4%-ով և կազմել 1,743.8 տոննա։ Իսկ  ոլորտի արտադրանքի նվազման պատճառները  մասնագիտական դաշտում  տարբեր են մեկնաբանում։

 Ամիսն ամսվա հետ  համեմատելն  այնքան էլ ճիշտ չէ  

 Հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը Տնտեսական լրագրողների ակումբի հարցմանն ի պատասխան   նշում է, որ հանքարդյունաբերության մեջ մեկ ամիսը շատ կարճ շրջան է վիճակագրական եզրակացություն անելու համար։ Դինամիկան պետք է նայել տարվա կտրվածքով։  Այդուհանդերձ, Ջհանյանը ենթադրում է, որ  նախորդ տարվա հունվարի ավելի բարձր ցուցանիշը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ոլորտի ձեռնարկություններից մեկը՝ Թեղուտը, անցյալ տարվա հունվարին դեռեւս արտադրանք էր տալիս։

 Նրա մեկնաբանմամբ, հանքարդյունաբերությունը խիստ ցիկլայնություն ունեցող ոլորտ է։  «Կախված բազմաթիվ հանգամանքներից՝ արտադրական, լոգիստիկ, նույնիսկ եղանակային պայմաններից ամսեամիս կարող է լինել արտադրողականության, հետեւաբար նաեւ շահութաբերության տատանում։ Նաեւ, հենց այս պատճառով է, որ մենք, ոլորտի մասնակիցներս, պնդում ենք, որ ոլորտի շահութաբերությունը տատանվող է, եւ իրականում երբեք երկարաժամկետ կտրվածքում շատ բարձր չէ»։

 Վերը նշված հանգամանքներից ելնելով՝ մասնագետների համոզմամբ,  բոլոր օրենքներն ու որոշումները պետք է ընդունվեն այդ տեսանկյունից՝ հաշվի առնելով ոլորտի վրա ազդող բազմաթիվ հանգամանքներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ արտադրողականության, շահութաբերության վրա,  անհրաժեշտ է   կայացվեն այնպիսի որոշումներ, որոնք կմեղմեն բացասական ազդեցությունները կամ առնվազն չեն խորացնի դրանք։

 Ինչո՞ւ  է  արտադրությունը նվազել․ տնտեսագետի տեսանկյունից  

2022–ին դրամի մոտ 20 տոկոս արժևորում, ռուս–ուկրաինական պատերազմ, խնդիրներ հանքարդյունաբերական հսկա համարվող Թեղուտում, և այլն։ Տնտեսագետ  Ջուլիետա Թադևոսյանը  ejc.am-ի թղթակցի հետ զրույցում հիմնականում այս գործոններով է պայմանավորում հունվարին ոլորտում ստեղծված իրավիճակը։ 

«Ռուս–ուկրաինական պատերազմով ու ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները, VTB բանկում առաջացած խնդիրներն իրենց ուղիղ ազդեցությունն են թողել Թեղուտ ընկերության արտադրանքի վրա։ Սա նախ դրսևորվեց անցյալ տարի վճարած հարկերի ծավալի նվազմամբ»,-ասում է տնտեսագետը։

 Տնտեսագետն արձանագրում է՝  2022–ին սկսված միտումները շարունակվում են նաև այս տարի։ Արդեն հաջորդ տարի Հայաստանի ՀՆԱ–ում էական կշիռ ունեցող ոլորտում ակնկալվում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն էական ազդեցություն կունենա։ Գնահատված է, որ Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա 1 տոկոսով։