Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանԱրտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Եկեղեցի ունենալու կապանցիների երազանքն իրականություն դարձավ հատկապես ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ջանադրության շնորհիվ

Մաքսիմ Անուշավանի Հակոբյանի մասին դեռևս ամբողջական խոսք չի ասվել: Այս հրապարակմամբ էլ նման խնդիր չենք դրել մեր առջև:

Մեր նպատակն է երկու կոնկրետ օրինակով ցույց տալ, թե որքան մտահոգ էր նա հայոց ազգային և հոգևոր-մշակութային արժեքների պահպանմամբ:

Իսկապես, ոչ միշտ է պատահում, երբ տնտեսության (այս դեպքում՝ հանքարդյունաբերության) հմուտ կազմակերպչին տեսնում ենք նաև Հայ առաքելական եկեղեցու առջև ծառացած բազում խնդիրների լուծման տիրույթում կամ մեր ազգային մեծագույն արժեքներից մեկի՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարանի) հնարավորությունների բարելավման առաջնագծում:

Այսօր կարևոր ենք համարում այդ մասին խոսել՝ հիմնվելով վավերագրերի վրա:

Մեր ձեռքի տակ է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարքի և Ամենայն հայոց կաթողիկոսի Օրհնության գիրը՝ «Սյունյաց աշխարհ» թերթի 2002 թ. մայիսի 30-ի համարում տպագրված:

Ահա՝ «Համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր գնահատանքը, օրհնութիւնն ու ջերմ շնորհաւորանքներն ենք յղում ընկերութեան պատուարժան տնօրենին եւ բարեջան բոլոր աշխատակիցներին՝ ձեռնարկութեան հիմնադրման յոբելեանի երջանիկ առիթով:

Ուրախ ենք, որ կոմբինատը փառաւոր ուղի է անցել՝ կէսդարեայ իր գործունէութեամբ նպաստելով Սիւնեաց աշխարհի շէնացմանն ու զօրացմանը:

Փառք Բարձրեալին, որ արարումի հայրենանուէր ոգով կոմբինատը շարունակում է իր առաքելութիւնը նաեւ վերջին տասնամեակում եւ օրհնեալ ներդրումը բերում նորանկախ մեր երկրի կայացմանն ու տնտեսական առաջընթացին՝ ստեղծելով այնքան անհրաժեշտ շուրջ 2500 աշխատատեղ:

Սիրելիներ,

Մեծապէս գովելի է, որ արդար Ձեր աշխատանքի վաստակը ի սպաս էք դնում եկեղեցական ու ազգային մեր արժեքների պահպանմանը, որով ազնիւ մասնակցութիւն բերեցիք Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կառուցմանը:

Մեր բարձր գնահատանքն ու օրհնութիւնն ենք բերում տնօրէն տիար Մաքսիմ Յակոբեանին, ձեռնարկութեան վարչութեանն ու բոլոր աշխատակիցներին՝ հայրենաշէն ու եկեղեցանուէր նախանձախնդրութեան համար:

Թող Բարին Աստուած երկար ու քաջառողջ կեանք պարգեւի ամենքիդ՝ շնորհելով գործոց մշտանորոգ յաջողություններ հայրենանուէր Ձեր գործունէութեան մէջ՝ ի փառս Աստուծոյ եւ ի բարգաւաճումն Հայրենի մեր երկրի:

Ողջ լերուք ի Տէր, զօրացեալ շնորհօք Սուրբ Հոգւոյն եւ յաւէտ օրհնեալ ի Մէնջ, ամէն»:

Մաքսիմ Հակոբյանի եկեղեցանվեր գործունեության ուշագրավ օրինակներից է, ինչպես նշված է Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքում,Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կառուցմանն ունեցած ակտիվ մասնակցությունը:

Ահա, թե ինչ է գրում «Սյունյաց աշխարհ» թերթը 2002 թ. հոկտեմբերի 15-ի համարում (հեղինակ՝ Վահրամ Օրբելյան). «Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր տակավին 1996-ի նոյեմբերի 26-ին՝ երջանկահիշատակ կաթողիկոս Գարեգին առաջինի ձեռամբ: Բայց մարզկենտրոնի հավատի տաճարի պատերը դժվարությամբ էին բարձրանում: Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանն իր պաշտոնավարության առաջին օրերից եկեղեցու շինարարությունն ավարտին հասցնելու վճռականությամբ գործի անցավ: Եկեղեցի ունենալու կապանցիների երազանքն իրականություն դարձավ հատկապես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ջանադրության շնորհիվ: Երկու այրերի եկեղեցանվեր գործունեությունն աննկատ մնալ չէր կարող: Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը նրանց արժանացրեց Հայ Առաքելական եկեղեցու բարձր պարգևի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի:

Հոկտեմբերի 3-ին Մայր աթոռում Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին 2-րդը, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ներկայությամբ, նրանց հանձնեց շքանշանները:

Շնորհակալական իր խոսքում Մաքսիմ Հակոբյանն ասաց. «Հոգու բերկրությամբ եմ ընդունում Մայր եկեղեցու բարձրագույն պարգևը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը: Սա համարում եմ ինձ և իմ ղեկավարած 50-ամյա կոլեկտիվի բռնած ճանապարհին ուղղված օրհնություն: Հայրապետական շուքով կազմակերպված այս արարողությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսի վեհիմաստ խոսքերը, համոզված եմ, կենարար լիցքեր են հաղորդելու և՛ մեզ՝ ներկաներիս, և՛ մեր գործընկերներին, նաև Սյունիքի հավատավոր ժողովրդին: Քիչ հետո տուն ճանապարհվելով՝ մենք չենք բաժանվելու իրարից: Այստեղ թողնելով մեր աղոթքը՝ մեզ հետ տանելու ենք սրբագործ այս տաճարի զորությունը»:

Մաքսիմ Հակոբյանը տարիներ շարունակ սերտ առնչություններ է ունեցել նաև Մատենադարանի հետ...

Այդ մասին հանգամանալից տեղեկություններ ենք ստանում Սոս Դավթյանի հեղինակած «Մաքսիմ Հակոբյան. կյանքի պատմությունը» գնահատելի գրքից (Երևան- 2014):

Ուշագրավ է այդ առիթով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սեն Արևշատյանի գնահատանքի խոսքը. «Մենք անչափ երախտապարտ ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կոլեկտիվին, նրա գլխավոր տնօրեն պարոն Մաքսիմ Հակոբյանին՝ Մատենադարանի անսակարկ բարերարին, ով տարիներ ի վեր շարունակաբար լուրջ ներդրումներ կատարելով, մեծապես աջակցում է մեզ՝ հոգևոր անգին արժեքների, հնագույն մատյանների, ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի ձեռքբերման, դրանց պահպանության կազմակերպման և կորստից փրկելու գործում»:

Մատենադարանի ղեկավարությունը 2011 թ. օգոստոսի 31-ին կազմակերպեց Մաքսիմ Հակոբյանի մեծարման արարողություն: Ըստ էության դա գնահատանք էր՝ տարիների ընթացքում Մատենադարանի զարգացման ծրագրերի իրականացման գործում նրա ունեցած մեծ և անուրանալի ավանդի:

Այդ օրը Մաքսիմ Հակոբյանը պարգևատրվեց Մատենադարանի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:

Իսկ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը երախտագիտության այսպիսի խոսք հնչեցրեց. «Մատենադարանի կենդանի պատմությունը կերտել են նաև բարեգործները: Յուրաքանչյուր ձեռագրի հիմքում, սերնդեսերունդ շարունակվող նրա կենսագրության մեջ բազմաթիվ համեստ և խոնարհ բարեգործներ կան... Մենք այսօր հրավիրել ենք Մաքսիմ Հակոբյանին՝ մեր երախտագիտության խոսքն ասելու նրան, կոմբինատի ողջ անձնակազմին, նաև անցած ու գալիք սերունդների անունից, քանի որ Մատենադարանը վերակերտում է մեր անցյալն ու սերմանում ապագան»:

Արարողության ժամանակ շնորհակալական խոսք ասաց Մաքսիմ Հակոբյանը. «Մատենադարանի հետ կապվածությունս խորացել է դեռևս ուսանողական տարիներից: Երբ ազատ ժամանակ էի ունենում, ընկերներիս հետ քայլում էի դեպի Մատենադարան: Եվ իմ գիտակցական կյանքում կապվեցի գիտական համալիրի ներքին աշխարհին  և ահա տասը տարի բարեկամություն եմ անում այս եզակի կառույցի հետ: Ես ինձ երջանիկ եմ համարում, որ կարողացել եմ համեստ ներդնում ունենալ Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցման գործում»:

Մաքսիմ Հակոբյանի կյանքի վերոնշյալ դրվագներին և՛ Մայր աթոռը, և՛ Մատենադարանը վերստին անդրադարձել են նրա վաղաժամ մահվան կապակցությամբ:

Մատենադարանի խոսքում, թեև ցավակցական է, նորովի է իմաստավորվել Մատենադարանի երկար տարիների բարեկամ ու բարերար Մաքսիմ Հակոբյանի գործունեությունը:

Քաղվածք՝ այդ խոսքից. «Երկար տարիներ վարելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի, ապա տնօրենների խորհրդի նախագահի պատվավոր պաշտոնները՝ Մաքսիմ Հակոբյանը մշտապես կանգնած է եղել Մատենադարանի կողքին՝ սատարելով, օժանդակելով Մատենադարանի առաջնահերթ ծրագրերին՝ ինչպես նոր մասնաշենքի բարեկարգման, այնպես էլ հրատարակչական և ձեռագրական ֆոնդերի համալրման բազմաթիվ աշխատանքներին:

Մաքսիմ Հակոբյանն իր վարքով ու նկարագրով էր մերժում մետաղի կարծրությունը, նա համակ բարություն ու ջերմություն էր: Հատուկ թուլություն ուներ հայերեն գրքի, ձեռագրի, առհասարակ ազգային արժեքների նկատմամբ: Հետամուտ էր հայ ժողովրդի բազմադարյան պատմությունն ու մշակույթը նշանավորող աշխատանքներին, ինչն էլ ապացուցվում է Մատենադարանի հետ համագործակցության ամենատարբեր ոլորտներում: Չի եղել մի դեպք, մի դիմում, որ անպատասխան մնար կամ դրական արձագանք չստանար Մաքսիմ Հակոբյանի կողմից: Նրա անունն ու գործը հավերժ կմնան Մատենադարանի պատմության էջերում»:

Ուշագրավ է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ցավակցական գիրը:

Քաղվածք՝ այդ փաստաթղթից. «Բարեհիշատակ Մաքսիմ Հակոբյանն ապրել եւ գործել է բարեպաշտ ոգով՝ իր կյանքում կարեւոր ու առաջնային համարելով աստվածասիրությունն ու եկեղեցասիրությունը, հայրենիքի հանդեպ նվիրումն ու ազգօգուտ գործերի իրականացումը:

Այդ ոգով նա մեծ ներդրում բերեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կառուցմանը, Սյունյաց աշխարհում հավատավոր հայորդիների հոգեւոր-եկեղեցական կյանքի առաջընթացին:

Լուսահոգի Մաքսիմ Հակոբյանը, լինելով «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի պատվավոր անդամ, մեծ ավանդ ունի ձեռագրերի ձեռքբերման եւ Մատենադարանի ֆոնդի համալրման կարեւոր առաքելության մեջ:

Մենք միշտ բարձր ենք գնահատել հոգելույս Մաքսիմ Հակոբյանի երկար տարիների նվիրյալ ծառայությունները, ազգօգուտ գովարժան բարեգործությունները՝ նրան շնորհելով Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը»:

Անշուշտ, ազգային արժեքների հանդեպ Մաքսիմ Հակոբյանի դրվատելի վերաբերմունքի օրինակների թվարկումը կարող ենք շարունակել, բայց բավարարվենք ասվածով՝ մեկ անգամ ևս փաստելով, որ աստվածասիրությունն ու եկեղեցասիրությունը, Մատենադարանի հանդեպ հոգածությունն այսօր էլ վեհություն են հաղորդում նրա կերպարին:

Մնում է ավելացնել, որ հայրենիք շենացնող, ազգային արժեքներ պահպանող հայի տեսակը, որի կրողն էր պայծառանուն Մաքսիմ Հակոբյանը, մեզ շատ է պետք հատկապես այսօր՝ հայ ժողովրդի դժվարություններով լեցուն ու ճակատագրական ներկա հանգրվանում: Եվ պատահական չէ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-րդ տարեդարձի առիթով Մաքսիմ Հակոբյանին հիշեցինք հենց այդ տեսանկյունից և վավերագրերի վկայությամբ:

Սամվել Ալեքսանյան

 

 

Լուսանկարները՝ «Սյունյաց երկրի» և Սոս Դավթյանի