Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»
uncategorized

Ջավադյանի ազատման դիմումը այլընտրանքի բացակայության ապացույց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրեն Արտաշես Ջավադյանը: Նա բյուրոն ղեկավարել է ձևավորման պահից: Մեր իրականությունն այնպիսին է, որ նման դեպքերում կառույցը հիմնադրած, աճեցրած անձինք չեն կարող իրենց այդքան ճոխություն թույլ տալ և մի օր, հանկարծ որոշել, որ սեփական կամքով պետք է դիմում գրեն ու հեռանան այդտեղից: Նման կտրուկ որոշումներ հիմնականում ընդունվում են կրիտիկական պահերին և ճնշող փաստերի առկայության դեպքում միայն:

ՊՈԱԿ–ի հասարակայնության և մամուլի հետ կապերի պատասխանատու Լանա Մշեցյանը «Փաստին» փոխանցեց, որ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» տնօրենն իսկապես ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն, իսկ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Խաչիկ Մուրադյանը: Մեր տեղեկություններով Ա. Ջավադյանը բավականին երիտասարդ է և պաշտոնից ազատվել է ոչ թե թոշակի անցնելու, այսինքն՝ տարիքը լրանալու պատճառով, այլ ավելի լուրջ պատճառ կա: Եվ հավանաբար այն առնչվում է ԵՊՀ–ում հաշվապահների կողմից ուսանողների ուսման վարձը համալսարանի բյուջե չմուտքագրելու և յուրացնելու գործի հետ, քանի որ բյուրոյից կորել էր գործին առնչվող մի ողջ հատոր:

Եվ չնայած ամիսներ առաջ «Հրապարակը» Ջավադյանից ճշտել էր տվյալ գործին առնչվող հատորը կորցնելու մասին, նա էլ չէր հերքել, նշելով, որ հարցն այն է, որ բյուրոն տարին 10 հազար էքսպերտիզա է իրականացնում և այդ ընթացքում, հնարավոր է մարդկային գործոնի հետևանքով, զուտ տեխնիկական պատճառներով, այլ գործի հետ կցած–գնացած լինի մեկ այլ տեղ:

«Հիմա նախորդ ամսվա բոլոր ուղարկված գործերը նայում են, որովհետև կորելու տարբերակ գրեթե խելքին մոտ չէ: Այստեղ պահակախումբ կա, և փորձագետները ստորագրություն են դնում: Եթե պարզվի, որ ինչ–որ մեկը գողություն է կատարել կամ անփութությամբ կորցրել է և այլն, դա այլ հարց կլինի» թերթին ասել էր Ջավադյանը:

Հիմա փաստորեն կարծես թե այդ «այլ գործի» տարբերակն է սկսել աշխատել և այդ պատճառով է ՊՈԱԿ–ի հիմնադիրը որոշել հեռանալ այդտեղից ու գիտությամբ զբաղվել:

Դե գիտական ոլորտում էլ ավելի շատ գտնում են, քան կորցնում, ուստի կարծում ենք, որ եթե այս խմորը ավելի շատ ջրի կարիք չունենա, Ջավադյանը կշարունակի գիտական նվաճումներով հարստացնել ազգային ֆոնդը:

 

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում