Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառեր
Քաղաքականություն

Ընդդիմադիր դիմակ հագած որոշ կերպարներ աստիճանաբար կորցնում են ողջամտության վերջին փշուրները

Ընդդիմադիր դիմակ հագած որոշ կերպարներ աստիճանաբար կորցնում են ողջամտության վերջին փշուրները, անում հայտարարություններ, որոնք առաջին հայացքից են միայն փաշինյանական վարչախմբի դեմ, իրականում սպասարկում են Փաշինյանի օրակարգը, հանրության մեջ էլ տպավորություն ստեղծում, թե ընդդիմադիր շարժումը բաղկացած է բացառապես տրամաբանության հետ լուրջ խնդիրներ ունեցող անմեղսունակներից։

Լեհաստանում նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այդ առումով, թերևս, անգերազանցելի է։ Որոշ ժամանակ առաջ Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներ էր անում կառավարության դեմ, խոստանում, որ նա «իքս» պահի հրաժարական կտա, ակտիվ գործողություններ խոստանում, սակայն հետո ծլկեց՝ հերթական անգամ վարկաբեկելով ընդդիմադիր շարժումը։

Այժմ էլ Ղազարյանը, թերևս կորցրել է Փաշինյանին պաշտոնանկ անելու հույսերը՝ թիրախներն ուղղելով տնտեսության առանցքային ոլորտների դեմ։ Ոչ ավելի, ոչ պակաս, Էդգար Ղազարյանը, փրփրակալած քննադատում էր «Սպայկա» ընկերությանը, հայհոյանքներ ու վիրավորանքներ հասցնելով։ Իսկ ընկերության միակ «մեղքն» այն է, որ հումանիտար օգնություն է տեղափոխել Թուրքիա։

Իսկ ո՞վ պիտի տեղափոխեր, եթե հենց «Սպայկան» է Հայաստանի թիվ մեկ բեռնափոխադրողը, որն աշխատում է աշխարհի տարբեր երկրների հետ, ապահովում Հայաստանից արտահանման առյուծի բաժինը, 1000 խոշոր հարկատուների ցանկում 2022 թվականին 58-րդն է եղել՝ վճարելով 4,6 մլրդ դրամ հարկ:

Այսինքն, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կյանքում ոչինչ չստեղծած, սեփական երկրին որևէ բարիք չտված քրոնիկ մի անմեղսունակ հանդգնում է քննադատել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվներից մեկին, որը պարզապես բարեխղճորեն իր գործն է արել՝ կառավարության պատվերով ապրանք է տեղափոխել Թուրքիա։ Նույն հաջողությամբ, ընկերությունը արտերկրից սնունդ է բերում Հայաստան, դրանից, միգուցե, օգտվում է ինքը՝ Էդգար Ղազարյանը։

«Սպայկան» տարիներ շարունակ Հայաստանի այցեքարտն է եղել և կա։ Ու Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու փաստը քննադատելու համար ավելի ճիշտ և հասցեական թիրախներ կան, դիցուք՝ ՀՀ կառավարությունը։ Մասնավոր ընկերությանը, բիզնեսին հարվածելը ոչ հայաստանյան ընդդիմության շահերից է բխում, ոչ էլ Հայաստանի Հանրապետության։ Իսկ էդգար Ղազարյանների ելույթները դիտողները, վստահաբար, ավելի ու ավելի են հիասթափվում ընդդիմությունից։

Ահա այսպես, մանիպուլյացիաներով, անմեղսունակներին եթերներ ապահովելով, անհեթեթ հռետորաբանությունը խթանելով էլ փաշինյանական վարչախումբը շարունակում է իշխել Հայաստանում։ Իսկ մենք զարմանում ենք, թե ինչու այսպես եղավ:

Արմեն Ստեփանյան