Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էԱռողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել Հրդեհ Ստեփանավան քաղաքում Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Ավետիք Չալաբյան Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ» Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ Գևորգյան«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ» Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ» Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ» Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Թեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի ՌԴ ԶՈւ-ի Կիևի վրա hարձակման հետևանքով զnhվել է 24 մարդ. Ուկրաինայի ԱԻՊԾ Փոխանցեք Թրամփին լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի. ԼուկաշենկոՈւժեղ Մարտունի. լուսանկարներԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran TimesԳտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանԱնչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանՄոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. ԼավրովՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԲրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանԻրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Փոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՃամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-ից
Քաղաքականություն

Վստահ եմ, որ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային  խորհրդակցություն՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:

Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ պետնախարարը նշել է, որ արդեն երկու ամսից ավելի Ադրբեջանի կողմից շարունակվում է Արցախի շրջափակումը՝ ծանր հետևանքներ ունենալով թե՛ տնտեսության, թե՛ հասարակական կյանքի բոլոր մյուս ոլորտների համար: «Չնայած մարտահրավերները խորքային են՝ հասարակությունն արժանապատվորեն է արձագանքում դրանց: Մենք անընդհատ շփվում ենք բնակչության տարբեր խմբերի հետ, Արցախում իսկապես շատ մեծ ուժ կա, որը դրսում տեսանելի չէ։ Այս ներքին ուժը մեզ անհրաժեշտ է դժվարությունները միասին հաղթահարելու համար։ Շատ գործ կա անելու։ Այն աշխատանքները, որոնք սկսել ենք,  կշարունակվեն ավելի ակտիվ։ Վստահ եմ, որ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են»,- ասել է պետնախարարը:

Խորհրդակցության ընթացքում պետական մարմինների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում ընթացիկ իրավիճակը, քննարկվել են մի շարք հրատապ հարցեր:

Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը տեղեկացրել է, որ փետրվարի 21-ից նախատեսվում է ընդլայնել կտրոնով տրամադրվող առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը: Ներկայումս այդ ուղղությամբ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներ են իրականացվում: Այս համատեքստում պետնախարարը հանձնարարել է ամփոփել մեկ ամսվա  ընթացքում կտրոնային համակարգի ներդրման հետ կապված իրավիճակը՝ համապատասխան վերլուծություններ կատարելու և, անհրաժեշտության դեպքում, գործընթացում շտկումներ անելու համար:

Տեղեկություններ են ներկայացվել նաև շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված աջակցության միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ սոցիալական աջակցության ծրագրերը շուտով կմեկնարկեն, ինչ վերաբերում է տնտեսական աջակցության ծրագրին, ապա դիմումների ընդունման գործընթացն արդեն սկսվել է: Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում  նաև շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված հաջորդ փուլի միջոցառումների մշակման ուղղությամբ:

Անդրադարձել է եղել նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման հարցերին: Գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը տեղեկություններ է ներկայացրել սերմացուի և դիզվառելիքի  ապահովման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր: