Hanwha-ը համաձայնեցրել է Microsoft-ի հետ արևային էներգիայի ոլորտում համագործակցությունը
Tass.ru-ն գրում է, որ հարավկորեական Hanwha Solutions ընկերությունը և ամերիկյան Microsoft կորպորացիան պայմանավորվել են համագործակցել արևային էներգիայի ոլորտում։ Այս մասին հայտնել է Microsoft-ի մամուլի ծառայությունը։
Պայմանագրի համաձայն հարավկորեական Q Cells ընկերությունը Microsoft-ին կմատակարարի ավելի քան 2,5 ԳՎտ հզորության արևային մարտկոցներ, ինչը բավարար է 400000 տան էլեկտրասնուցման համար, հայտնել է ընկերությունը: Պայմանագրի գումարը չի հաղորդվում։
Ըստ Microsoft-ի համաձայնագիրը ընկերության համար առաջին ուղղակի պայմանագիրն է նման մասշտաբով արևային մարտկոցների մատակարարի հետ։ Միևնույն ժամանակ, բացի արևային կայանքների մատակարարումից, Q Cells-ը կկատարի դրանց սպասարկման աշխատանքների ողջ շրջանակը։
Հարավկորեական արտադրողի հետ համագործակցությունը Microsoft-ի ռազմավարության մի մասն է, ըստ ռազմավարության մինչև 2025 թվականը ընկերության բոլոր ստորաբաժանումները պետք է 100%-ով անցնեն վերականգնվող էներգիայի, իսկ մինչև 2030 թվականը կլիմայական չեզոքության, ավելացրել է ընկերության մամլո ծառայությունը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]