Զարմանում եմ այն տհաս անձանց վրա, ովքեր փորձում են պարեկների գործը վարկաբեկել. Մերի Կարապետյան
Մերի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գիշերը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դեպքից հետո ուշքի գալն անհնար է: Որևէ մեկը իրեն հարց կարող է տալ,թե երբ պիտի Հայաստանում ևս քաղաքացին անգիր իմանա իր պարտականություններն ու օրենքները: Հասարակությունը գնալով կործանվում է:
Զարմանում եմ այն տհաս անձանց վրա, ովքեր փորձում են պարեկների գործը վարկաբեկել: Փաստորեն, եթե ՀՀ-ում լպիրշ մի քաղաքացի որոշում է իրեն խուլիգանի նման պահել, դա նորմալա: Գոնե հարգեք պարեկների աշխատանքն ու ամոթ ապրեք ՀՀ-ում տեղի ունեցող այս հիմար դեպքերի համար: Այդ տղայի ծնողները պիտի շնորհակալ լինեն, որ պարեկները փորձել են ամեն ինչ անել, նրան չվնասելու համար: Այլ երկրում եթե այս դեպքը լիներ, գուցե ուղղակի կրակեին նրա վրա և վերջ: