Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանԱրտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Հասարակություն

Ովքե՞ր են փրկարար ծառայության լավագույնները

ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Ռոմա Սահակյանի աշխատասենյակ մտնելիս առաջինն աչքի է զարնում «Լավագույն տարածքային ստորաբաժանում» գրությամբ փոխանցիկ դրոշը, որին վարչությունն արժանացել է 2022 թվականի արդյունքներով։ Պարզվում է՝ սա միակ խրախուսանքը չէ։ ԱԻՆ փրկարար ծառայության լավագույն վարորդ է ճանաչվել թիվ 54 (Կապանի) հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ Մարատ Հակոբյանը, ծառայության տարվա լավագույն հերթափոխ է ճանաչվել Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի երրորդ հերթափոխը։ Այդ ամենը հանդիսավոր պայմաններում մայրաքաղաքում փետրվարի 4-ին ստացել են փրկարարական ծառայության տնօրեն, գնդապետ Կամո Ցուցուլյանի ձեռամբ։ Ինչ խոսք, տարին բարեբեր էր մարզային ծառայության համար, և այս հրապարակումով պատեհ եմ համարել նախևառաջ ծառայության ղեկավարին ներկայացնել։

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը 2022 թ. մայիսից ղեկավարում է փրկարար ծառայության փոխգնդապետ Ռոմա Սահակյանը՝ պետի պաշտոնակատարի կարգավիճակով։ Սովորել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 1990-1995 թվականներին ընդունվել և ավարտել է Երևանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը։ 1995-1997 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2022 թվականից ծառայության է անցել  փրկարար ծառայությունում՝ ավագ սպա, այնուհետև՝ հերթափոխի պետ, օպերատիվ բաժնի պետ, Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ։ Միով բանիվ, անցել է ծառայողական բոլոր աստիճաններով։

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը սպասարկում է աշխարհագրական ռելիեֆով բարդ մի տարածաշրջան՝ Ագարակի մաքսակետից մինչև Սիսիանի զանգեր, ունի հինգ ստորաբաժանում՝ Կապանի թիվ 54, Գորիսի թիվ 55, Սիսիանի թիվ 57, Քաջարանի թիվ 58 և Մեղրու թիվ 56 հրշեջ փրկարարական ջոկատները, ընդ որում՝ վերջինիս կազմի մեջ է մտնում Ագարակի հենակետը: Վարչությունն ունի 35 միավոր տեխնիկա՝ ծառայողական, օպերատիվ, փրկարարական, հրշեջ ավտոբաք և այլն:

Փրկարար ծառայությունը միշտ արտակարգ իրավիճակների պայմաններում է գործում։ Բայց հատկապես վերջին չորս տարում լարվածությունը հասել էր առավելագույնի՝ նախ կորոնավիրուսի համավարակ էր, այնուհետև՝ 44-օրյա պատերազմ։

Բոլորիս հիշողության մեջ թարմ է, թե ինչպես էր ծառայության մեքենան շրջում  քաղաքում և մարդկանց հիշեցնում սանիտարահիգիենիկ այն պայմանները, որոնք անհրաժեշտ էր պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար։ Նաև ախտահանումներ էին կատարում մարզի հանրային այն վայրերում, որտեղ բնակչության կուտակումներ էին լինում։

Ռոմա Սահակյանը պատմում է, որ ամենալարված ծառայությունը 44-օրյա պատերազմի ժամանակ էր. ծառայության փրկարարները մասնակցել են դիերի որոնմանը և աճյունների տեղափոխմանը Գորիսի ու Կապանի բժշկական կենտրոններ։

2020 թ. Կապանի հրշեջ-փրկարարները հերթապահություն են կատարել Ներքին Հանդ գյուղում, իսկ Սիսիանի թիվ 57 փրկարարական ջոկատի աշխատակիցները 2022 թ. մեծ աշխատանք են կատարել Նորավանի զորամասի տարածքում։ Երբ հրետակոծությունները շարունակվում էին, հրդեհաշիջման աշխատանքներ են կատարել, մի սպայի դի դուրս բերել կրակային գոտուց։

Ամռանն արտակարգ պատահարներից տարածված են հրդեհները. 2022-ին մարզում գրանցվել է 403 հրդեհի դեպք, նախորդ տարվա 389 դեպքի համեմատությամբ: Թեև հրդեհների դեպքերն աճել են 14-ով, այնուամենայնիվ, մեր զրուցակիցն ընդգծեց 2021 թ. Մեղրիում՝ «Արևիք» ազգային պարկում տեղի ունեցած հրդեհը, որ տևեց շուրջ երկու շաբաթ: Հրդեհաշիջմանը ներգրավված էին նաև Պաշտպանության նախարարության ուղղաթիռները:

 

«Հրդեհի դեպքում առավել դժվար է սահմանամերձ համայնքներում, երբ կան չեզոք գոտիներ, ականապատված տարածքներ․ նման դեպքերում պետք է լինել ծայրաստիճան զգույշ, քանզի կարող ես հայտնվել ականապատված դաշտում կամ հայտնվել թշնամու կրակի տակ», - մանրամասնում է մեր զրուցակիցը և հավելում՝ գոնե լավ է, որ 2022-ին հրդեհներից տուժածներ չկան, 2021-ին հրդեհներից տուժել է մեկ քաղաքացի:

Այնուամենայնիվ, ի՞նչն է հուզում ամենից շատ մարզի փրկարարական աշխատանքները կոորդինացնող Ռոմա Սահակյանին. «Անտարբերությունն է գլուխ բարձրացրել, վարորդները մեկը մյուսին չեն զիջում, շտապողականությունը, օրենքին չենթարկվելը մարդու տունը կարող է քանդել: Վարորդներ կան, որ չեն ենթարկվում ոչ փրկարարներին, ոչ ճանապարհային ոստիկանությանը, իսկ նման վերաբերմունքը հանգեցնում է մի բարդ իրավիճակի, որ կաթվածահար է անում երթևեկությունը: Մյուս կողմից էլ գերբեռնված բեռնատարների պատճառով  մեր տեխնիկան է շարքից դուրս գալիս: Պատահել է՝ մեր տղաները 72 ժամ աշխատել են մեքենաներն արգելափակումից հանելու, իսկ մինչ այդ երեխաներին, կանանց առաջնահերթ կարգով տեղափոխել ենք տաքացման հենակետ, որտեղ նրանց սուրճ ու թեյ ենք հյուրասիրում»:

Ընդ որում՝ հենակետերը, որոնք տեղադրված են Վերին Խոտանան, Աղվանի, Շինուհայր և Գորայք համայնքների վարչական տարածքներում, շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: 2022 թվականին Աղվանիի հենակետն ունեցել է 67 ելք, արգելափակումից հանել՝ 325 մեքենա, Վերին Խոտանանը՝ 69 ելք՝ 345 ավտոմեքենա, Շինուհայրի հենակետը՝ 30 ելք՝ 126 ավտոմեքենա, Գորայքի հենակետը՝ 17 ելք՝ 314 ավտոմեքենա: Այս համատեքստում զրուցակիցս նշում է, որ համագործակցում են մարզի ճանապարհաշինարարական կազմակերպությունների, ճանապարհային ոտիկանության, Սյունիքի մարզպետարանի, համայնքապետարանների, զինվորական կառույցների հետ:

Տարվա ընթացքում վարչության աշխատակիցները մասնակցել են վերապատրաստման դասընթացների մայրաքաղաքում, նաև արտերկրում՝ մասնավորապես, Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ծառայության երկու ծառայող Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսիայի Հանրապետության մայրաքաղաք Վլադիկավկազում մասնակցել են «Լեռնային պատրաստություն. նախնական լեռնային պատրաստությունից մինչև 3-րդ կարգի լեռնագնաց» թեմայով փրկարարական ծառայողների վերապատրաստման դասընթացին: Մի այլ դեպքում Կապանի թիվ 54 ՀՓՋ-ից երկու ծառայող Չեխիայում՝ Վիշկոֆի ռազմական հետազոտական կենտրոնում, մասնակցել են քիմիական, կենսաբանական, ճառագայթային և կենտրոնական ոլորտում համագործակցություն ծրագրի շրջանակում իրական գործոնների կիրառման վերաբերյալ դասընթացին:

«Արդյո՞ք ծառայությունն ապահովված է կադրերով» հարցի առնչությամբ փոխանցեց, որ հիմնականում ապահովված են, միայն  Մեղրու և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատներում վարորդների թափուր տեղեր կան։ Երևույթը բացատրեց նրանով, որ վարորդները նախընտրում են աշխատել Ագարակի և  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատներում, որտեղ աշխատավարձը համեմատաբար բարձր է։ «Նաև չեմ մեղադրում, երիտասարդ ընտանիքներ կան, վարկեր են վերցրել, վարկային պարտավորություններ պիտի կատարեն»,- ավելացնում է Ռ. Սահակյանը:

Այնուամենայնիվ, զրուցակիցս խնդրեց մեր թերթի միջոցով մարդկանց փոխանցել, որ այդ երկու տարածաշրջանի փրկարար ծառայությունները վարորդների կարիք ունեն և աշխատանքի ընդունման պայմաններին կարող են ծանոթանալ փրկարար ծառայության Սյունիքի վարչությունում։

Հետաքրքիր բնորոշում տվեց մեր զրուցակիցը իրենց մասնագիտությանը. «Մեզ մոտ դժվարն առաջին երկու ամիսն է, երբ արդեն հարմարվում ես դժվարություններին, աշխատանքը դառնում է «հոբբի», ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեբանորեն ես սկսում գնահատել իրավիճակը»։

Վերջում հավելենք, որ ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության և միգրացիոն ծառայության միաձուլման արդյունքում ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ)։ Ներկայումս գործող Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդառնա փրկարար ծառայություն։ Այդ վերակազմավորման հիմնավորման մեջ ասվում է՝ ԱԻՆ-ի գործառույթները ՆԳՆ-ին վերապահելը պայմանավորված է աղետների ու այլ ճգնաժամային իրավիճակներում մեկ կետից կառավարվող և միմյանց փոխլրացնող արձագանքի ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաև նյութատեխնիկական կարողությունների փոխլրացման ու կառավարման, ռեսուրսների համատեղ օգտագործման նպատակահարմարությամբ։

Սպասենք նոր զարգացումների…