Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա Սողոմոնյան
uncategorized

Երջանկության չափումներն ըստ Պերճ Զեյթունցյանի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդիկ կան` անհատներ, որոնցով չափվում ու կշռվում է նաև քո երկրի անցած ժամանակը: Կամ այն ժամանակահատվածը, որի մեջ ապրել ու աշխատել է նա: Նրանցից է հայ գրականության կաղնիներից մեկը՝ Պերճ Զեյթունցյանը:

Նա նաև այնքանով է մեր ժողովրդի վայրիվերումներով հարուստ վերջին հարյուր տարիների ուղեկիցը, որքանով ոչ միայն ապրել է իր ժողովրդի ցավն ու հաղթանակը, դարձել է մասնակիցը նրա անկումների ու վերելքների, նրա խոտորումների ու ճշմարիտ ընթացքի կերտողներից է եղել, այլև այդ ամենը դարձրել է գրականության նյութ ու հանձնել սերունդներին:

Նրա` Պերճ Զեյթունցյանի ստեղծագործություններով նաև վաղվա հայը կտեղեկանա, թե ինչ է եղել այսօր: Նաև ինչ է մտածել այն քաղաքացին, որն ապրել է ազգային ողբերգության` ցեղասպանության ժամանակներում: Նաև ժամանակներում, երբ նույն այդ ցեղասպանված ժողովուրդը կարողացավ երեք անգամ դնել իր պետականության հիմքերը, ողնաշարը ուղղել ու ձգտել ապրել այլևս այլ կերպ` լինել ուժեղից ուժեղ: Եվ մեկընդմիշտ մերժել ցանկացած ազգային պարտություն:

Պերճ Զեյթունցյանը հենց այն մարդն է, ով իր գրականությամբ սերունդներին ներշնչել է այս` այլևս չպարտվելու, այլևս չկոտրվելու, պինդ ու անվարան իր տեղում մնալու գիտակցությունը: Քանզի ամեն անկում նոր հարթակ է վեր բարձրանալու համար: Սա միայն անհատների մակարդակով չէ, նաև հանրությունների, տվյալ դեպքում` ազգի ու ժողովրդի: Որովհետև պարտության ցավը իմաստնության դռներ է բացում քո առաջ, և դու այլևս այն չես, ինչ երեկ էիր:

Երեկ վարպետի` Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն էր: Շնորհավորում ենք նրան, մաղթում ենք քաջառողջություն, խաղաղ ու երջանիկ կյանք:

Եվ այս պատեհ առիթով ներկայացնում ենք գրողի հետ մեր հարցազրույցներից մեկը` հնարավորություն ընձեռելով ընթերցողին ևս մեկ անգամ հաղորդակից լինելու նրա խոհերին ու մտածումներին:

– Պարոն Զեյթունցյան, տարիների բարձրությունից ինչպե՞ս է աշխարհը երևում:

– Առայժմ այդ բարձրությունից չեմ էլ ուզում նայել աշխարհին: Աշխարհն անընդհատ փոխվում է և, չէի ասի` միշտ դեպի լավը: Նաև դեպի վատն է փոխվում: Իմ կյանքում ամենակարևոր բանը, որ տեղի ունեցավ, Հայաստանի անկախացումն էր: Իսկ ամենաերջանիկ տարին 1988–ն էր, երբ լավայի պես ժայթքեց հայ ժողովրդի կամքը: Այդ թիվը երբեք չեմ մոռանա: Այնպես որ, երբ այդ տարիքի բարձրությունից եմ նայում, ահագին բան է երևում, նույնիսկ` վախենալու չափ շատ:

– Դուք Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:

– Օբյեկտիվորեն եթե նայեմ` երևի թե. ունեմ լավ ընտանիք, լավ երեխաներ, թոռներ: Զբաղվում եմ սիրած գործով: Կարծես այդ գործի մեջ հաջողություններ էլ ունեմ: Ինչո՞ւ պետք է երջանիկ ինձ չզգամ: Բայց երջանկության զգացողությունը պահ է տևում: Այն պահի բան է: Ընդհանրապես կյանքն ընթանում է սովորական հունով: Սովորական օրեր են` գումարվում են իրար և դառնում են կյանք: Մոպասանն ասում է` կյանքը ոչ այնքան լավն է, և ոչ էլ այնքան վատը, որքան թվում է: Այս բանաձևը ամենաճշմարիտն է:

– Գուցե երջանիկ լինելն ավելի շատ կենսակե՞րպ է: Ասում են` կարո՞ղ ես` եղիր երջանիկ:

– Ինձ համար կենսակերպ չէ: Ես այն տեսակին չեմ պատկանում, երբ մարդ ի ծնե իրեն երջանիկ է զգում, ի ծնե լավատես է: Երջանկությունն ինձ համար միայն անձնական հասկացություն չէ: Թող մեծ խոսքեր չթվան, բայց ամեն մտածող, զգացող մարդ իրեն երջանիկ է զգում, երբ երջանիկ է նաև իր շրջապատը: Երբ երջանիկ է նաև իր ժողովուրդը, իր երկիրը: Ազնիվ խոսք, դրանք կապված են իրար հետ: Հնարավոր չէ երևակայել, որ գրողի համար երջանկությունը չափվում է միայն իր կյանքով: Ոչ: Այն շատ չափումներ ունի:

– Գրականությունը գրողին հեռացնո՞ւմ է կյանքից:

– Ինչո՞ւ պետք է հեռացնի: Ընդհակառակը` մոտեցնում է: Նույնիսկ խրում է կյանքի մեջ: Խորացնում–թողնում է կյանքի մեջ: Գրողի համար նյութը կյանքն է: Եթե կյանքը նյութ չտա, գրականություն չի լինի:

– Գրականությունը մարդուց չի՞ խլում նրա ապրելու հնարավորությունը:

– Ընդհակառակը. գրողը կրկնապատիկ է ապրում: Եվ իր կյանքով է ապրում և ապրում է իր հերոսների մեջ: Մեկ օրը դառնում է երկու օր:

– Կյա՞նքն է արժեքավոր, թե գրականությունը:

– Անշուշտ` կյանքը: Կյանքն անպարփակելի հասկացություն է: Իսկ գրականությունն ի վեջո սահմաններ ունի: Կյանքը շատ ավելի խորն է, ավելի բարդ է: Անգամ հանճարեղ գրողները երևի թե չեն կարողանում կյանքի իմաստը գտնել: Ամեն մեկը կյանքի իմաստը մեկնաբանում է յուրովի: Եթե գտնեին, աշխարհում գոյություն կունենար միայն մեկ վեպ, քանի որ բանաձևն արդեն գտնված կլիներ: Ինչո՞ւ են ստեղծվում այսքան հազարավոր գրական գործեր. որովհետև ամեն մեկը կյանքի իմաստը փնտրում է յուրովի: Եվ… չի գտնում. բանաձև չկա: Եվ պետք էլ չէ, որ գտնի: Կյանքի իմաստը ինքը կյանքն է:

– Ապրում–ապրում ես, վերջում մաղի վրա ի՞նչ է մնում:

– Կախված է նաև մաղից, անցքերը մա՞նր են, թե` խոշոր: Այնուամենայնիվ ինչ–որ բան մնում է: Հատկապես` մտածող–զգացող մարդու համար: Թեպետ ամեն մարդու կյանքում էլ մի բան մնում է:

– Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս Ձեր զավակներին, ձեր թոռներին:

– Ես չեմ սիրում խորհուրդ տալ. մեկը լինի ինձ խորհուրդ տա: Խորհուրդ տալ պետք էլ չէ: Եթե քո կյանքի օրինակը ուսանելի է, ապա արդեն խորհուրդ է: Այն չպետք է բառերի վերածել: Բառերի ոչ ոք չի հավատում, նույնիսկ` երեխաները: Հավատում են ուրիշ մի բանի` կենդանի օրինակի:

– Ասում են` ներկա ժամանակները գրականության ժամանակներ չեն: Գրականության համար լինո՞ւմ են հատուկ ժամանակներ:

– Այսօր, այո, գրականության ժամանակ չէ, քանի որ նյութական արժեքները եկել են առաջին պլան, հոգևոր արժեքները նահանջել են: Իսկ հատուկ ժամանակներ, այո, լինում են գրականության համար: Որքան շատ լինեն կատակլիզմները, վայրիվերումները, պիկերը, այնքան գրականության համար նյութ կլինի: Մեր կյանքը բարեբախտաբար, թե դժբախտաբար, ավելի շատ` դժբախտաբար, պիկեր շատ է ունեցել: Ես ինձ հիշում եմ ներգաղթից հետո` 1948 թվականին. աքսոր, խրուշչովյան կիսաձնհալը, բրեժնևյան ճահիճը, ապա` գորբաչովյան անհասկանալի ժամանակները, հետո անկախության առաջին տարիների երերուն վիճակը:

Մենք այսքան բան ենք տեսել, շատ բան ենք քաշել: Այս ամեն պիկերը, իհարկե, գրականության նյութ տվել են: Բայց երանի չտային. այնպես լիներ, որ ապրեինք խաղաղ, հանգիստ կյանքով: Այդ ժամանակ նախ և առաջ կստեղծվեր հոգեբանական գրականություն` ընտանիք, մարդկային հարաբերություններ: Իսկ այժմ անհնար է գրել միայն նման թեմաներով, եթե իհարկե չեն առնչվում ժամանակի հետ, երկրի ճակատագրի հետ: Մեր` Հայաստանի սպեցիֆիկան ուրիշ է. մարդը և ժամանակը խիստ կապված են իրար հետ:

– Դա փոքր ժողովրդի սինդրո՞մ է:

– Չէի ասի: Փոքր ժողովուրդներ կան նաև Եվրոպայում, որոնց մոտ այդպես չէ: Ավելի շատ հետխորհրդային ռեժիմի տակ ապրած ժողովրդի սինդրոմ է: Նաև հետամնաց տնտեսություն ունեցող ժողովրդի սինդրոմ է: Ոչ թե հետամնաց, այլ հետամնաց տնտեսություն ունեցող:

– Ըստ իս ներկայում կա հին և նոր մտածողությունների կրող երկու անջրպետված սերունդ: Դա բնակա՞ն վիճակ եք համարում:

– Միշտ է եղել այդպես: Սերունդները իրար չեն հասկացել: Հայրեր և որդիներ կռիվը, բախումը միշտ է եղել: Երևի այսօր էլ կա: Փառք ու պատիվ այն ավագներին, ովքեր հասկանում են ջահելներին, և` ջահելներին, որոնք հասկանում են իրենց հայրերին: Երբեմն լինում է նաև այդպես` որ հասկանում են: Ավագ սերունդը ջահելների մեջ պետք է փնտրի իր շարունակությունը: Եթե չի գտնում այն, մերժում է եկողին, այդ դեպքում նրա ապրած կյանքն էլ անիմաստ է դառնում:

– Ձեր` ավագ սերունդը, պարտք ունի՞ երիտասարդ սերնդին: Ի՞նչ չկարողացավ նրան տալ:

– Դժվարանում եմ ասել, թե ինչ չկարողացանք տալ: Բայց բավականին շատ բան ենք տվել: Չնայած նման կտրական գնահատականը մեծամտություն է: Սակայն քանի որ խոսքը միայն ինձ չի վերաբերում, ապա ավելի ռիսկով կարող եմ խոսել: Շատ բան է տվել հատկապես 60–ական թվականների մտավորականությունը: Եվ տվածի ազդեցությունը մինչև հիմա զգալի է:

– Դուք առայսօր գրում եք, և Ձեր գործերը բեմադրվում են մեր բեմերում: Ո՞րն է մատը ժամանակի զարկերակի վրա պահել կարողանալու գաղտնիքը:

– Գաղտնիք չկա: Մատը ժամանակի զարկերակի վրա պահելը կախված է տաղանդից: Եթե մարդ տաղանդավոր և օժտված է, չի կարող նրա մատը զարկերակի վրա չգտնվել: Դրանք շաղկապված հասկացություններ են:

– Անգրագիտությունը, հաճախ գավառամտության քողի տակ, չի՞ անիծում մեր երկրի, մեր մշակույթի, մեր գրականության հերը: Եթե` այսպես կոպիտ արտահայտվենք:

– Այո, անիծում է: Միշտ է անիծել: Նույնիսկ Լև Տոլստոյն է ասում, որ պահպանողականությունն արվեստի ամենամեծ թշնամին է: Այսօր էլ մեր երկրում շատ է գավառականությունը: Հատկապես շոու բիզնեսը շատ է եկել առաջին պլան: Ես դեմ չեմ, պետք է շոու բիզնես լինի, դրա պահանջարկը կա: Բայց` ոչ այսքան, այս չափով: Շոու բիզնեսը խեղդել է իսկական արվեստը: Դա էլ կատակլիզմների, խառը ժամանակների արդյունք է: Քսան տարին մեծ բան չէ անկախության համար:

– Ինչքա՞ն թույլ տանք, որ անգրագիտությունը, նաև` միջակությունները, մեր տունը կառավարեն: Տուն` ընդգրկուն առումով:

– Ցավոք, մեր թույլ տալով–թույլ չտալով չէ: Կապված է երկրի վիճակի հետ: Երբ երկիրը դառնա բարեկեցիկ, նորմալ երկիր, շատ բաներ կընկնեն իրենց տեղը:

– Խոնարհությունն աստվածային պատգամ Է: Բայց միշտ խոնա՞րհ լինենք: Ե՞րբ են գալիս սուրը հանելու ժամանակները: Ես սա ասում եմ ավելի փիլիսոփայական ենթատեքստով. և մարդու համար, և երկրի համար, և ժողովրդի համար, և հասարակության համար…

– Կարելի է նաև հարցին ուղղակի պատասխան տալ. մենք մեր սուրը հանեցինք 1988–ին: Ղարաբաղի ազատագրումը սրի հարց էր: Աստված տա` սուր հանելու անհրաժեշտությունը, ինչքան հնարավոր է, քիչ լինի: Այսինքն` երկրում բարեկեցիկ կյանք լինի, նորմալ ապրի ժողովուրդը: Կամ էլ, այն մի փոքր մասով հանենք պատյանից, ամբողջությամբ դուրս բերելու կարիքը չլինի, երբ ընդամենն առաջանա փոքր հարցերի լուծման անհրաժեշտությունը:

– Իսկ անհատն իր կյանքի ընթացքում հաճա՞խ է ստիպված սուր հանել:

– Այո: Թեև այդ սուր հանելը երբեմն նպատակին չի ծառայում: Ավելին` սուրը կարող է և քեզ վնասել: Դա կրկին կապված է երկրի վիճակի հետ: Մի զարմացեք. ինչ էլ խոսենք, ես անդրադառնում եմ նույն բանին` կապում եմ երկրի հետ: Իսկ թե ինչքան մասով ես սուրը պատյանից հանում, թելադրում է իրականությունը:

– Ո՞վ է Ձեզ համար մեծերի մեծը:

– Ավետարանը: Նարեկացին: Տոլստոյը: Դոստոևսկին: Շատ անուններ կան:

– Մենք ունեցել ենք հրաշալի, համաշխարհային մակարդակներ ապահովող պոեզիա: Բայց արձակը միշտ հետ է մնացել: Ո՞րն է պատճառը:

– Այդպես է. արձակ, մանավանդ համայնապատկերային, ծավալուն վեպեր շատ քիչ ունենք: Գուցե ասածս մի քիչ տարօրինա՞կ թվա. արձակի և դրամատուրգիայի համար պետություն է հարկավոր: Մենք երկար ժամանակներ պետականություն չենք ունեցել: Չեմ պնդում, բայց կասկածում եմ, որ դա է պատճառը:

– Մարդն ի վիճակի՞ է նկատել իր կողքի մեծին: Գուցե չնկատելով օգնում–փրկո՞ւմ է նրան:

– Եթե ինքը փոքր չէ, կնկատի մեծին: Իսկ եթե փոքր է, կնկատի միայն իրեն:

– Իսկ եթե մե՞ծ է:

– Կնկատի: Եվ պարտավոր է նկատել:

– Ի՞նչ է Ձեզ համար մահը: Իհարկե, հեռու ձեզնից: Մտածե՞լ եք այդ մասին:

– Որքան էլ աշխատում ես չմտածել, բայց 70–ից հետո ինքնաբերաբար է դա տեղի ունենում: Թեև ես հավատացյալ մարդ եմ, բայց ինձ թվում է` մահը ֆինալն է, վերջակետ է:

– Ես չեմ ուզում, որ այդպես լինի:

– Ես ի՞նչ իմանամ… (դադար): Տխուր բան է մահը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում