Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում
Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում՝ Աշտարակ, Տիգրան Մեծի 17-17/1: Հաճախորդները կսպասարկվեն երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9.30-16.30:
Մասնաճյուղի վերաբացումը երկար սպասված իրադարձություն էր Աշտարակի բնակիչների համար: Մասնաճյուղը տրամադրում է ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց. այստեղ կարող եք ավանդ բացել, օգտվել սպառողական կամ բիզնես վարկից, կատարել դրամական փոխանցում, ստանալ քարտ, ներդրումներ անել Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում:
Մասնաճյուղի հարմար տեղը և հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգն օգնում են խնայել հաճախորդի ժամանակը: Նոր տարածքում տեղադրվել է նաև ինքնասպասարկման վճարային տերմինալ, որի միջոցով հաճախորդները կարող են համալրել հաշիվը, մարել վարկը, կատարել կոմունալ և այլ վճարումներ։
Յունիբանկի համար կարևոր ուղղություն է մասնաճյուղային ցանցի զարգացումը և հաճախորդների սպասարկման կազմակերպումը տարբեր ուղղություններով ։
Բարելավելով առցանց ծառայությունները և մոբայլ հավելվածը՝ միաժամանակ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը, քանի որ շատ հաճախորդներ դեռ նախապատվությունը տալիս են բանկ այցելելուն և մասնագետների հետ անձնական շփմանը։