Լենա գետում խեղդված 21-ամյա Նարեկը 3 ամիս առաջ էր ՌԴ գնացել՝ ծառայությունից հետո (ֆոտո)
News.am-ը գրում է.
ՌԴ Սախայի Հանրապետությունում Լենա գետում միջանցիկ ջրանցքում ջրահեղձ եղած 21-ամյա Նարեկ Հակոբյանը Լոռու մարզի Սպիտակ քաղաքից էր՝ քառօրյա պատերազմի մասնակից: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Նարեկի բարեկամ Արտյոմ Գրիգորյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան Հայաստանի ժամանակով ժամը 19:00-ի սահմաններում, իսկ դին գետից դուրս են բերել այսօր: «3 ամիս էր, ինչ մեկնել էր արտագնա աշխատանքի, սոցիալապես անապահով ընտանիք են, երեք քույրն ու ինքը, քույրերը ամուսնացած են, մայրը չարորակ ուռուցք ունի՝ քիմաներ է ընդունում Երեւանում»,-ասաց Արտյոմ Գրիգորյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

