«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբը հանրային գործողություն կկազմակերպի Երևանում ՌԴ դեսպանության առջև. Ավետիք Չալաբյան
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Հիշեցնում ենք, որ այսօր, դեկտեմբերի 16-ին` ժամը 15:00, «Համախմբում» շարժման նախաձեռնող խումբը հանրային գործողություն կկազմակերպի Երևանում ՌԴ դեսպանության առջև (հասցե՝ Գրիգոր Լուսավորչի փ 13ա), որտեղ մենք ՌԴ դեսպանության աշխատակազմին կհանձնենք մեր պահանջները՝ անվերապահ կատարելու ՌԴ կողմից ստանձնված միջազգային պարտավորությունները, ապահովելու անխոչընդոտ երթևեկությունը Արցախի և արտաքին աշխարհի միջև, և դրանով վերջ դնելու արդեն 5 օր շարունակվող Արցախի ապօրինի պաշարմանը։
Միացե՛ք մեր հանրային գործողությանը, և ձեր ներկայությամբ և վճռականությամբ սատար կանգնեք աղետի եզրին հայտնված Արցախի մեր հայրենակիցներին։
«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբ: