Վերականգնվել է Արցախի գազամատակարարումը. Մեսրոպ Առաքելյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերականգնվել է Արցախի գազամատակարարումը։
Դա տեղի է ունեցել առանց որևէ նախապայմանների, առանց որևէ զիջումների։
Առաջիկա ժամերին հնարավոր է ճանապարհի բացումը։
Սա բացառապես միասնական պայքարի, կամքի արդյունք է։
Արցախը կա ու մնալու է հայկական։