Լոռու մարզում վթարի է ենթարկվել «Հայփոստ»-ի մասնաճյուղի տնօրենը. նա «07»-ով կամրջից 5 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է գետում
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-22։00-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ, 24-ամյա Արայիկ Գրիգորյանը իր վարած Վազ 2107 մակնիշի 34 PD 858 հմարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Սարամեջ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջի վրայից գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գետում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր ժամանած բժիշկներին վարորդ Ա. Գրիգորյանը հայտնել է, որ ինքը հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ իրեն լավ է զգում։
Շարունակությունը` այստեղ